18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

04 ապր 2019 19:06

Պատերազմի սկսվելու դեպքում Հայաստանի 80%-ը դառնալու է պալիգոն,չի նմանվելու նախորդ՝ որսորդական հրացաներով պատերազմին

Պատերազմի  սկսվելու դեպքում Հայաստանի 80%-ը դառնալու է պալիգոն,չի նմանվելու նախորդ՝ որսորդական հրացաներով պատերազմինՏնտեսագետ Սևակ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ալիևը կրկին հայտարարում է, որ ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը և միլիարդավոր դոլարներ` ավելի ճշգրիտ մեր ամբողջ բյուջեի չափ գումարներ է ծախսում զինվելու և հայատյացություն սերմանելու համար, իսկ մենք զբաղված ենք ոտանավորներ գրելով, սելֆիով կամ մեկ այլ շոուով: Այնինչ պատերազմի հանկարծակի սկսվելու դեպքում Հայաստանի 80%-ը դառնալու է պալիգոն և հասանելի՝ թշնամու հեռահար հրետանու արկերի համար, իսկ օդուժի համար՝ 100%-ը: Եվ այս պատերազմը չի նմանվելու նախորդ՝ որսորդական հրացաներով պատերազմին, այլ ամեն ինչ ավելի քան լուրջ է: Խորհրդային տարիներից մեզ բաժին հասած գազապաստարաները կամ քանդվել են կամ թալանվել և ավերվել, կամ էլ վերածվել ստորգետնյա օբյեկտի: Այնինչ մեզ համար կենսական նշանակություն ունի նման գազապահեստարաների և արկապահեստարաների ստեղծումը, գոնե խոշոր քաղաքներում, ապահոված մեկամսյա սնդով, հակագազերով և այլ պաշտպանական միջոցներով: Այս ամենն իսկապես հիշեցնում է խրախճանք ժանտախտի ժամանակ, և վերջապես մենք լացող ազգից վերածվելու ենք պայքարողի և մեր ճակատագիրը կերտողի, թե` ոչ»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր