16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները         15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում      15:36 - Տեսանյութ. Թուրքիան գնալով ավելի է ներքաշվում արցախյան հակամարտության հարցում․ Արա Պապյան    

05 ապր 2019 15:40

Տեսանյութ. Իմ արտաքին տեսքը զրկում է ինձ աշխատանքի տեղավորվելու հնարավորությունից

Տեսանյութ. Իմ արտաքին տեսքը զրկում է ինձ աշխատանքի տեղավորվելու հնարավորությունից Սան Պաուլուի 28-ամյա բնակչուհի Կարինա Ռոդինին երազում է ազատվել ոտքերի ահավոր ուռուցքներից, որոնք 40 կիլոգրամ են կշռում։
Երիտասարդ կինը տառապում է 1-ին տեսակի նեյրոֆիբրոմատոզով՝ ամենատարածված ժառանգական հիվանդություններից մեկով։ 
Կինը դժգոհում է, որ իր համար դժվար է պառկել ուժեղ սկոլիոզի պատճառով, իսկ հսկայական ոտքերի պատճառով դժվարությամբ է իր համար հարմար հագուստ գտնում։
«Իմ արտաքին տեսքը զրկում է ինձ աշխատանքի տեղավորվելու հնարավորությունից»,- պատմում է Կարինան։ Հույսը Հնդկաստանում գերժամանակակից բուժումն է, բայց դրա համար մեծ ծախսեր են հարկավոր։ Անհրաժեշտ գումարը հավաքելու հույսով կինը գրանցվել է GoFundMe բարեխնամ հարթակում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր