17:30 - Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել․ ՍԴ         16:58 - Բա ե՞ս ինչ եմ ասում. վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են. Մնում է մենք դա տեսնենք.բանավեճ սոցցանցում      16:37 - Անհասկանալի է, թե ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը, մենք մրցույթի համար փորձագետ չենք բերել Հայաստան    

06 ապր 2019 18:06

Տեսանյութ. Պահանջում եմ, որ ինձ ուղարկեն Գերմանիա՝ բուժման. նախկին պայմանագրային զինծառայողը 3 օր է հացադուլ է անում ՊՆ առջև

Տեսանյութ.  Պահանջում եմ, որ ինձ ուղարկեն Գերմանիա՝ բուժման. նախկին պայմանագրային զինծառայողը 3 օր է հացադուլ է անում ՊՆ առջևՆախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը ապրիլի 4-ից պաշտպանության նախարարության դիմաց հացադուլ է անում: Tert.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ խաղաղապահ ուժերում ծառայել է ընդամենը 6 ամիս և ձեռք է բերել հիվանդություններ:
Նրա պնդմամբ՝ առողջական խնդիրներից հետո իրեն երկու անգամ վիրահատել են Մուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում, երկու անգամն էլ սխալ վիրահատություն է եղել:
Նախկին զինծառայողն այժմ Պաշտպանության նախարարությունից պահանջում է, որպեսզի նախարար Դավիթ Տոնոյանն ընդունի իրեն և իր խնդիրներին լուծում տրվի:
«Խաղաղապահ զորքերում էի ծառայում, ցավեր ունեցա փորիս շրջանում, որից հետո գնացել եմ զինվորական հոսպիտալ, երկու անգամ իրար հետևից սխալ վիրահատություն տեղի ունեցավ, դրա հետևանքով դարձա առաջին կարգի հաշմանդամ, ինչից հետո ոչինչ չեն արել ինձ օգնելու, խնդիրս կարգավորելու համար, միայն խաբել են, և այսպես խնդիրները դարձան անլուծելի»,- ասաց նա:
Նա նշեց, որ ՊՆ-ից պահանջում է, որ իրեն ուղարկեն Գերմանիա՝ բուժվելու կամ աշխատանքով ապահովեն:
Հարցին՝ ի՞նչ առողջական խնդիրներ ունի, նա ասաց. «Ձախակողմյան թուլացում, ողնաշարիս հետ կապված խնդիր ունեմ, սրտիս հետ, աչքերիս... խնդիրներս բազմազան են»:
Նա նկատեց՝ ինքը չի պնդել, որ ՊՆ-ն իրեն Գերմանիա ուղարկի բուժվելու. «ՊՆ-ն է ինձ խոստացել, որ խնդիրը կարգավորելու համար կուղարկեն Գերմանիա»:
Նա հավելեց, որ պաշտպանության նախարարը դեռ իրեն չի ընդունել, ՊՆ-ից մեկ պաշտոնյա է իր հետ զրուցել, որը ոչնչով իրեն չի օգնել: «Այնքան եմ շարունակելու իմ բողոքի ակցիան, մինչև ինձ ընդունի պաշտպանության նախարարը և իմ խնդիրը լուծում ստանա»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյությում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր