18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

08 ապր 2019 11:00

Տեսանյութ.«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. Աշխատակիցների բողոքը դատարանի դիմաց՝ պահանջում են Նիկոլ Փաշինյանին

Տեսանյութ.«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. Աշխատակիցների բողոքը դատարանի դիմաց՝ պահանջում են Նիկոլ ՓաշինյանինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում հրապարակվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդության գործով դատական որոշումը։ Դատարանը կալանավորման որոշում ընդունեց: «Սպայկա» ընկերության աշխատակիցներն ի աջակցություն Դավիթ Ղազարյանի դատարանի առջև են հավաքված։ 
Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ):
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու համար։ Միջնորդության քննության գործով դատական նիստը տեղի էր ունեցել ապրիլի 5-ին, որից հետո Դավիթ Ղազարյանը հայտարարել էր. «Ինձ թվում է՝ դատարանը կլինի անաչառ և կկայացնի ճիշտ որոշում, քանի որ էն փաստերը, որ մենք ներկայացրեցինք, շատ ուժեղ էին»։
«7 միլիարդը դրել, գործ են սարքել, արդարություն չկա: Հլը նայեք, մարդիկ մղկտում են: Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանին»,- Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո հայտարարեցին «Սպայկա»-ի աշխատակիցները: Նրանք վանկարկում են «Արդարություն» ու պատրաստվում են փողոց փակել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր