19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

10 ապր 2019 14:00

Տեսանյութ. Ես մի բանը մի անգամ եմ ասում.Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել

Տեսանյութ. Ես մի բանը մի անգամ եմ ասում.Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնելԻնչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲԴԽ: Նա մասնակցել է Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման 1-ամյակին կազմակերպած միջոցառմանը: «Երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, ոչ թե թղթի վրա գրված, այլ իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն գործել այդ տրամաբանությունից դուրս, ուրեմն նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ և ՀՀ ժողովրդի դեմ: Դատական համակարգից պետք է իսպառ վերանա կոռուպցիան և մենք հստակ արձանագրում ենք, որ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար...: Նա պետք է իմանա, որ արդարադատությունն անպայման գալու է իր հետևից»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
«Ես մի բանը մի անգամ եմ ասում: Եթե որևէ մեկը գտնում է, որ իրավական առումով ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ շարունակո՞ւմ է պնդել, որ աշխատանքից հեռացվեն մաքսային ծառայության այն աշխատակիցները, որոնց վրա երեկ զայրացել էր:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր