17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

10 ապր 2019 14:28

Տեղի է ունենում ռազմական տեխնիկայի տեղաշարժ այն է աննկատ.Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի

Տեղի է ունենում ռազմական տեխնիկայի տեղաշարժ այն է աննկատ.Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմիՌազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, դա անհերքելի փաստ է: Ադրբեջանի բոլոր հեռուստաընկերություններում, ռադիոկայաններում մեծ տեղ է հատկացաված ռազմահայրենասիրական երգերին և հաղորդումներին: Երգերը բացառապես վերաբերում են ջնջելուն, ազատագրելուն, մորթելուն և տիրանալուն: Ռազմահայրենասիրական հաղորդումերի հյուրերն են հիմնականում ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական դիրքերը մտած, Թալիշ մտած հատուկ նշանակության զինծառայողները, ովքեր առանձնակի հպարտությամբ մանրամասնորեն պատմում են թե ինչպես են թշնամուն, այսինքն մեզ, սպանել, մորթել և դուրս վռնդել իրենց հողերից: Ադրբեջանի վերջին շրջանի զորավարժությունները, հատկապես մարտի 13-15-ի զորավարժությունները, բացառապես զենքերի ցուցադրության զորավարժություններ են, այսինքն ոչ այնքան պրակտիկա անելու համար էր, որքան քարոզչական տրյուկ անելու: Մի քանի օր առաջ ռազմական օդուժի, մասնավորապես ռազմական ուղղաթիռների ցուցադրական հարվածային թռիչքները ևս ցուցադրական էին: Սա կոչվում է հոգեբանական գրոհ: Ռազմատենչ հայտրարարությունները միայն այսբերգի երևացող մասն են: Ադրբեջանի ՊՆ-ն ներքին հրահանգ է իջեցրել, որ իրականացնեն խստացված հսկողություն զորամասերի հարակից տարածքներում, առաջնագծում՝ ֆոտո և վիդեո չտեսանկարահանելու համար: Այն սահմանային զորամասերը, որոնք գնտվում են բնակավայրերի մոտ, բնակավայրերի բնակիչներին հատ առ հատ զգուշացվել է, որ ոչ մի տեսակի ֆոտո կամ վիդեո չանեն, որտեղ կերևա ռազմական որևէ օբյեկտ, տրանսպորտ, զինտեխնիկա: Ես ենթադրում եմ, որ տեղի է ունենում ռազմական տեխնիկայի տեղաշարժ և փորձ է արվում հնարավորինս այն իրականացնել աննկատ: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը դա ստուգողական պատերազմ էր, և որ չի բացառվում նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ նախաձեռնի Ադրբեջանը»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր