19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

10 ապր 2019 15:10

Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է,պետք է հարգել նաև այդ անձի իրավունքները և այս վեճն անընդհատ չբորբոքել

Տեսանյութ.Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է,;ետք է հարգել նաեւ այդ անձի իրավունքները եւ այս վեճն անընդհատ չբորբոքելՊետք է հարգել նաեւ այդ անձի իրավունքները եւ այս վեճն անընդհատ չբորբոքել: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, Բարձարգույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառաման ժամանակ նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իսկապե՞ս ինքը ցանկացել է ՔԿՀ-ում տեսակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ մերժում ստացել:
«Ես նախարար եմ եւ իմ ենթակայության տակ են ՔԿՀ-ները: Ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության համար: Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց եւ տեսնել խցի պայմանները: Ես իմ այցելությունները միանձյա չեմ կատարում, Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է եւ այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում այդ անձնավորության հետ: Պետք է հարգել նաեւ այդ անձի իրավունքները եւ այս վեճն անընդհատ չբորբոքել: Մենք կարող ենք ներկայացնել վկաներ մեր տեսակետը հաստատելու համար, հետեւաբար դրա վերաբերյալ փաստ ու տեսակետ չենք հայտնում՝ հարգելով նաեւ մարդու իրավունքները»,-ասաց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր