16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները         15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում      15:36 - Տեսանյութ. Թուրքիան գնալով ավելի է ներքաշվում արցախյան հակամարտության հարցում․ Արա Պապյան    

10 ապր 2019 15:52

Երեխաների սեռափոխության կլինիկայից հեռացել են 5 մասնագետներ. հորմոնային դեղահաբեր էին տալիս

Երեխաների սեռափոխության կլինիկայից հեռացել են 5 մասնագետներ. հորմոնային դեղահաբեր էին տալիսRT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեխաների սեռափոխության բրիտանական կլինիկայից հեռացել են 5 մասնագետներ: Նրանք հայտարարել են, որ այլևս չեն կարող տեսնել, թե ինչպես են փորձեր անում երեխաների վրա:
Տղաներին և աղջիկներին կլինիկայում հորմոնային դեղահաբեր են տալիս, որպեսզի կանգնեցնեն սեռական հասունացումը: Դրանից հետո ավելի ազդեցիկ միջոցներ են գորրծադրում:
Կլինիկա ծնողներն են երեխաներին տանում, իբրև թե վերջիններս չեն կարողանում կողմնորոշվել երեխաների սեռի հարցում: Ամենափոքր երեխան 3 տարեկան է:
Աշխատանքից ազատված մասնագետներից մեկը նշել է, որ ցանկացել է հեռանալ դեռ երկու տարի առաջ, սակայն դիմացել է, որ պատասխանատվություն է զգացել երեխաների առջև և փորձել է ինչ-որ կերպ պաշտպանել նրանց:
Բոլոր նրանք, ովքեր աշխատանքից հեռացել են, պնդել են, որ իրենց ստիպել են երեխաներին հորմոնալ դեղահաբեր նշանակել»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր