18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

11 ապր 2019 12:59

Տեսանյութ. Մարդու իրավունքների կոմիտեն պետք է չխառնվի քաղաքականությանը

Տեսանյութ. Մարդու իրավունքների կոմիտեն պետք է չխառնվի քաղաքականությանը«Գնահատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը, շնորհավորում եմ այն ամենի համար, ինչին հասել եք: Վերջերս գործողությունների նոր պլան ենք հաստատել Հայաստանի հետ, որը լայն ծրագիր է ու կշարունակենք նույն տեմպով առաջ գնալ: Դա կուժեղացնի ՀՀ-ում ժողովրդավարությունը»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ստրասբուրգում ասուլիսի ժամանակ ասաց ԵԽ գլխավոր քարտուղարը: «Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին ու կարևոր էր հայտարարությունը, որ ժողովրդավարական հեղափոխություն է եղել: Դա ներքին գործընթաց էր ու որևէ մեկը ճնշում չգործադրեց ՀՀ-ի վրա»,- նշեց Փաշինյանը:
Լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետին՝ Արցախի խնդրի վերաբերյալ. «Մեր առաջարկն այն է, որ Ադրբեջանը դադարեցնի ուժի կիրառումը, ռազմատենչ հռետորաբանությունը: Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության ու հույս ունենք, որ ադրբեջանցի մեր գործընկերները նույնպես դա կանեն ու եթե անեն, բոլորովին այլ իրավիճակ կլինի»,- ասել է Փաշինյանը: Թեմային անդրադարձել է նաև Թորբյորն Յագլանդը. «ԵԽԽՎ-ի համար անընդունելի է ուժի սպառնալիքն ու իմ առաջարկն այն է, որ մարդու իրավունքների հանձնաժողովը գործ անի այդ դեպքում, իսկ կառավարությունների կողմից պետք է քաղաքական հայտարարություններ հնչեն: Մարդու իրավունքների կոմիտեն պետք է չխառնվի քաղաքականությանը»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր