18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

12 ապր 2019 13:29

Տեսանյութ. Ես այժմ կհարվածեմ այս երիտասարդի դեմքին՚.շտապօգնություն կանչած հիվանդին օգնության է եկել հարբած բժիշկ

Տեսանյութ. ես այժմ կհարվածեմ այս երիտասարդի դեմքին,շտապօգնություն կանչած հիվանդին օգնության է եկել հարբած բժիշկ ՌԴ Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքի սուպերմարկետներից մեկում տարեց գնորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրա համար շտապօգնություն են կանչել:
Ինչպես հայտնում է 360tv.ru-ն, ականատեսները զարմացել են, երբ հիվանդ կնոջն օգնության է եկել ոչ սթափ վիճակում գտնվող բժիշկ, որը դժվարությամբ է պահպանել հավասարակշռությունը: Նկատելով, որ իրեն տեսանկարում են հեռախոսներով՝ նա սկսել է սպառնալ տեսանկարողներից մեկին:
«Ուրեմն այսպես, Խիմկիի բոլոր տեսախցիկների առջև ես այժմ կհարվածեմ այս երիտասարդի դեմքին»,- ասել է բժիշկը՝ այդպես էլ օգնություն չցուցաբերելով տարեց կնոջը, ում համար ստիպված են եղել բուժօգնության այլ բրիգադ կանչել:
Այդ ընթացքում Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարությունը լրագրողներին հայտնել է, որ հաջողվել է պարզել բժշկի ինքնությունը. նա ազատվել է աշխատանքից:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր