17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

12 ապր 2019 14:37

Ապրիլի 11-ին թշնամու բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել են առաջին գիծ

Ապրիլի 11-ին թշնամու բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել են առաջին գիծՌազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով ավելի շատ է պարզ դառնում, թե ինչու է ադրբեջանական կողմն արգելում քաղաքացիներին լուսանկարել ռազմական օբյեկտներն ու տեխնիկաները: Ապրիլի 11-ին թշնամու բանակի հրթիռահրետանային ստորաբաժանումները բերվել են առաջին գիծ՝ վարժանքներ իրականացնելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը, վերջին օրերի ընթացքում, ռազմական տեխնիկայի շարժեր են գրանցում, ինչի մասին տեղեկությունը ցանկանում են, որպեսզի դուրս չգա պետության սահմաններից: Դրանց մի մասը ներկայացնում են իբր տարբեր վարժանքների մասնակցող ստորաբաժանումների շարժ: Ապրիլի 8-ին էլ մարտական կրակով վարժանքներ էին անցկացնում Ադրբեջանի ՌՕՈւ հարվածային ուղղաթիռները։ Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով իրականացվող այս զորավարժությունները և շարժը նպատակ ունեն ազդել քաղաքացիների և զինվորականների վրա, քանի որ վերջին շրջանում հայկական կողմից պատերազմական գործողություն սկսելու մասին հայտարարությունների դոզան մի փոքր ավելի շատ էր ու մեծ արձագանք էր գտել ադրբեջանական հասարակության մեջ՝ հիմնականում անհանգստության դրսևորումներով»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր