16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել         16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում      16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները    

12 ապր 2019 15:20

Տեսանյութ.Դատավորները երկու քարի արանքում են.Կգա ժամանակ` անուն առ անուն կներկայացնենք ճնշում գործադրողներին

Դատավորները երկու քարի արանքում են.Կգա ժամանակ` անուն առ անուն կներկայացնենք ճնշում գործադրողներինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին  չէր կարող մեղսագրվել մի արարք, որից ժամանակին «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով «Յոթի գործով» դատախազները հրաժարվել են սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքից՝ արձանագրելով, որ այդ հոդվածը պատասխանատվությունը խստացնող է։

«Այսօր դատախազությունը ճիշտ հակառակն է անում ՝ քրեական օրենսգրքի 300.1–րդ հոդվածը մեղսագրելով պարոն Քոչարյանին։ Սա իրավական անհեթեթության, մարդու իրավունքների ոտնահարման կուլմինացիա է եւ սա այսպես երկար շարունակվել չի կարող։ Այդ բոլոր պատվերները, որոնք սկսել ենք իմանալ, թե որտեղից են իջեցվում, չեն կարող անվերջ գործել եւ յուրաքանչյուր դատավոր իրեն զգա երկու քարի արանքում՝ կամ օրենք խախտի եւ պատմության մեջ մնա որպես ՀՀ երկրորդ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկող դատավոր, կամ պետք է օրենքը կիրառի, բայց հայտնվի այնպիսի հարվածների տակ, որը տեսանք պարոն Ազարյանի դեպքում։ Սա վերջ է ունենալու»,–ասաց փաստաբանը։
 Ըստ Ալումյանի՝ որքան շուտ իշխանությունները հասկանան, որ այսպես չի կարելի, այնքան ավելի քիչ կլինեն այն բացասական հետեւանքները, որոնք կուտակվում են։
Հայկ Ալումյանը ասաց, որ չեն սպասում, թե այս փուլում դատարանը կարող է իրական արդարադատություն իրականացնել. «Ռոբերտ Քոչարյանի գործով արդար դատաքննություն իրականացնող դատավորը պետք է նաև հերոս լինի` հաշվի առնելով այն ճնշումներ, որնք իրականացվում են դատարանի վրա: Մենք ունենք նաև տեղեկություններ, թե ի՞նչ խողովակներով են այդ ճնշումները իրականացվում: Կգա ժամանակ, երբ մենք դա անուն առ անուն կներկայացնենք: Այնպես չէ, որ սա միշտ մնալու է քողարկված»:
Փաստաբանը նշեց` զսպանակը ինչքան սեղմվի, այնքան մեծ ուժով է բացվելու: Լրագրողի հարցին, թե ո՞ւմ է վերաբերում ասվածը Ալումյանը պատասխանեց. «Իմ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր կարծում են, թե խախտումները որոնք  կատարում են, կարող է պատահի` երբևիցեի իրենց գնահատականը չստանան: Մենք տեսնում ենք, թե ինչ անօրինական տեխնոլոգիաներ են օգտագործում իրենց գերնպատակին հասնելու համար, իսկ իրենց գերնապատակը Քոչարյանին հնարավորինս երկար կալանքի տակ պահելն է»:
Ալումյանի խոսքով`մեղադրանքը այնպես է շարադրված, որ ոչ ոք չի կարող հասկանալ, թե քննիչը ինչ է ուզում ասել. «Դրա մեջ կա դրվագ, որտեղ ասվում է, որ ճնշում է գործադրել սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, սակայն չի ասվում ո՞ր դատավորների և ինչո՞ւմն է կայնում այդ ճնշումը: Այդ մեղադրանքից պաշտպանվել հնարավոր չի»: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր