16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել         16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում      16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները    

12 ապր 2019 16:08

Տեսանյութ.Թող իրենց քիթը չխոթեն մեր գործերի մեջ,երկիրը ավերվել է, վերածվել է այլասերության որջի

Տեսանյութ.Թող իրենց քիթը չխոթեն մեր գործերի մեջ,երկիրը ավերվել է, վերածվել է այլասերության որջիՄեզ այսօր ցուցում են տալիս, թե ոնց գործենք. բոլորին հարգում ենք, բայց թող իրենց քիթը չխոթեն մեր գործերի մեջ. անընդունելի է, որ մեզ սովորեցնում են, թե ինչպես ապրենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը:
Նրանք իրենց բողոքի ակցիան սկսել են Հանրային հեռուստառադիոյի խորհրդի շենքի մոտից եւ երթով հասել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային փաստառներ «Stop Soros», «Ազատություն Կարեն Ղազարյանին»:
Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակին «Կամք» նախաձեռնության կողմից:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ ԱԺ-ում ապրիլի 5-ին, մարդու իրավունքների վերաբերյալ լսումների ժամանակ ելույթ է ունեցել սեռափոխ անձ, որը ուղիղ եթերով իրականացրեց նույնասեռականության քարոզչություն:
«Այդ ելույթը խիստ բացասաբար ընդունվեց հայ հանրության եւ քաղաքացիական հասարակության կողմից, քանի որ ԱԺ ամբիոնից հնչեցված միասեռականության քարոզի ժամանակ արտաբերված մտքերը հակոտնյա են ավելի քան 1700 տարի առաջ քրիստոնեական արժեքների հենքի վրա ձեւավորված հայ ժողովրդի ազգային, բարոյական ընկալումներին եւ ավանդական ընտանեկան արժեհամակարգին:
Ապրիլի 9-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը տարածեց հայտարարություն, որտեղ հայ հանրության կողմից սեռափոխության, միասեռականության քարոզի անընդունելի լինելը որակեց որպես ատելության քարոզ:
Տարիներ շարունակ տեղեկատվական տարբեր հարթակներում եւ տարբեր միջոցառումներում միասեռականության բացահայտ քարոզչությամբ հանդես են գալիս ՀՀ-ում հավատարմագրված մի շարք եվրոպական երկրների դեսպաններ, դեսպանության ներկայացուցիչներ, ԵՄ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Խիստ դատապարտում ենք միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների կողմից ՀՀ-ում իրականացվող միասեռականության քարոզչությունն ու դրա հովանավորչությունը՝ որակելով այն որպես կոպիտ միջամտություն ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին»,-ասված է հայտարարությունում:
Հարցին, թե ինչո՞ւ է իրենց պաստառին գրված՝ «Stop Soros», ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Որովհետեւ Սորոսի հիմնադրամը որ երկիր մուտք է գործել, այդ երկիրը ավերվել է, վերածվել է այլասերության որջի, ընդունվել են օրենքներ, որոնք դեմ են ընտանեկան ավանդական արժեքներին»: Նա սակայն, չնշեց, թե որ երկրներն են ավերվել Սորոսի հիմնադրամի պատճառով:
Փոխարենն ասաց, որ Սորոսի հիմնադրամը ազգային անվտանգության սպառնալիք է եւ դրա գործունեությունը ՀՀ-ում պետք է արգելվի:
«Կամք» նախաձեռնության անդամներից Վահագն Չախալյանն էլ հավելեց, որ ՄԱԿ-ը երկակի ստանդարտներով է գործում, քանի որ ոչ մի անգամ չի փորձել բարձրաձայնել, որ Կարեն Ղազարյանը գերեվարվել է Ադրբեջանի կողմից եւ այնտեղ դատապարտվել 22 տարվա ազատազրկման. «Որեւէ մեկը չի ասում՝ Ադրբեջան, ազատ արձակիր Կարեն Ղազարյանին, որովհետեւ նա զինվոր չի եղել, շփոթվել ու մտել է Ադրբեջանի տարածք»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր