16:40 - «Արարատ-2» ֆուտբոլային թիմի դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանի սպանությունից մանրամասներ են հայտնի դարձել         16:35 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում      16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները    

12 ապր 2019 16:31

Տեսանյութ.Ոչ՝ աբորտին. Տրանսգենդերի ելույթի դեմ բողոքի ակցիան հասավ աբորտներն արգելելու պահանջին

Տեսանյութ.Ոչ՝ աբորտին. Տրանսգենդերի ելույթի դեմ բողոքի ակցիան հասավ աբորտներն արգելելու պահանջինՄեզ համար անընդունելի է, որ Հայաստանում գործում է հղիության արհեստական դադարեցումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Կամք» նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը:
Նրա խոսքով, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր երեխաներ չեն ծնվել, կյանք չեն ստացել միայն նրա համար, որ իրենք աղջիկ են:

«Նաեւ անհասկանալի է, որ միջազգային կառույցները չեն միջամտում, թե էս ինչ է տեղի ունենում: Ինչու, ստուգում եք, տեսնում եք աղջիկ է եւ չեք թողնում ծնվի մարդը: Մենք հասնելու ենք նրան, որ Հայաստանի տարածքում հղիության արհեստական դադարեցումն արգելվի օրենքով, եւ թույլատրվի միմիայն բժշկական անհետաձգելի պահանջի դեպքում»,-ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ ասաց. «Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունները, որոնք իբր զբաղված են կանանց իրավունքների պաշտպանությամբ, իրենք արհեստական ընդհատումների հարցը բարձրացնում են, բայց երբ ասում ես՝ եկեք օրենսդրորեն կարգավորենք այդ հարցը, նրանք ասում են՝ ոչ, աբորտը կնոջ իրավունքն է»:
Նշենք, որ բողոքի ակցիան մեկնարկել էր բոլորովին այլ պահանջներով, սակայն ընթացս տարբեր այլ պահանջներ առաջ քաշվեցին: Ի սզբանե նշվել էր, որ բողոքի ակցիայի պահանջն է՝ բացատրություն պահանջել «Հ1»-ից, որ Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրել է ԱԺ-ում տրանսգենդերի ելույթը: Հետո երբ լրագրողը պնդեց, որ այդ ելույթի չի ցուցադրվել, ակցիայի մասնակիցները առաջ քաշեցին ընդհանրապես եթերի մաքրության, «գողական» սերիալներ ցուցադրելու անթույլատրելիության հարցերը: Իսկ վերջում հասան աբորտների թեմային:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները երթով ուղեւորվեցին Ազգային ժողով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր