16:25 - Երեկոյան ժամերից Հայաստան կներթափանցեն արկտիական ցուրտ օդային հոսանքներ․ ձյան առատ տեղումներ են սպասվում         16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները      15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում    

12 ապր 2019 16:50

Տեսանյութ.Չի ստացվի փչացնել հարաբերությունները՝ հոկտեմբերի 27-ը առանց հիմքի կապելով Ռուսաստանի հետ

Տեսանյութ.Չի ստացվի փչացնել հարաբերությունները՝ հոկտեմբերի 27-ը առանց հիմքի կապելով Ռուսաստանի հետ Ես միշտ դեմ եմ եղել քաղաքական մունդռիկություններին, խարդավանքներին: Պետք է հստակ ու ազնիվ մոտեցումներ լինեն: Այն, ինչը վերաբերում է պետության անվտանգությանը, որևէ մեկն իրավունք չունի մտնել խարդավանքների դաշտ: Այդ խարդավանքները պետք է չեզոքացվեն՝ խոսքի, բացատրությունների, ճիշտը հրապարակելու միջոցով: Այս մասին մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հերքելով որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե ինքը հայտարարել է, որ Հոկտեմբերի 27-ի ետևում կանգնած է Ռուսաստանը և մասնավորապես՝ Վլադիմիր Պուտինը:

Քոչարյանի խոսքերով, ինքը երբեք նման բան չի ասել, այդ ստահոդ տեղեկությունները սպառնում են հայ-ռուսական հարաբերություններին, ինչից օգտվում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները և տարածում այդ սուտ ինֆորմացիան:
Հոկտեմբերի 27-ի մասով Քոչարյանը նշեց, որ իրեն հետաքրքրում է հարցի պատասխանը, թե ինչ է խոսել Ռոբերտ Քոչարյանը Նաիրի Հունանյանի հետ արյունալե դեպքերից հետո:
«Քաղաքական պայքարի անվան տակ կա մի սահման, որից անցնել հնարավոր չէ: Այդ սահմանը վերաբերում է բոլորի անվտանգությանը: Եթե դա վերաբերում է երկրի անվտանգությանը, անվտանգության մարմինները պետք է անելիք ունենան այդ խարդավանքները կասեցնելու համար»,-ասաց պատգամավորը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր