18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

13 ապր 2019 13:14

Տեսանյութ.Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ. Կա վիրավոր. Գյուղացիները փակել են երկաթգիծը

Տեսանյութ.Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ. Կա վիրավոր. Գյուղացիները փակել են երկաթգիծըԱրմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ, կա առնվազն մեկ վիրավոր:
Համայնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս պահին փակել են Երեւան-Գյումրի երկաթգիծը։

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասաց նա։
Աբովյանի խոսքով՝ Նարեկ Մելքոնյանը նշան է պահել ցուցարարների ոտքերին եւ վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը. «Որսորդական զենքով էր կրակում։ Մոտ մի 4-5 պատրոն կրակեց, որից երեքը իմ ուղղությամբ էր, մյուս մեկն էլ կպավ ընկերոջս՝ Սեյրանին»:
NEWS.am-ը զրուցեց նաեւ Զարթոնքի գյուղապետ Պարույր Սագսյանի հետ, ով Նարեկ Սարգսյանի պապն է: Ըստ նրա՝ ցուցարարներն առավոտյան հարձակվել են իր աղջկա՝ Մանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»,- ասաց նա, եւ ավելացրեց, որ այդ պահին ոստիկանները եկել են հանդարտեցնելու բախումները, իսկ բնակիչները ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խբել։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մեկ հոգի որսորդական հրացանի կոտորակից ստացել է վնասվածք. «Այո, ոստիկանության բաժին տարվել են մի քանի քաղաքացիներ, եւ այս պահին ոստիկանները կարգն են փորձում պահպանել»:
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14։00-ի սահմաններում Զարթոնքի բնակիչների եւ դպրոցի աշխատողների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Գյուղապետի դուստրը՝ Մանուշ Սարգսյանը, համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն է, որը, ըստ բնակիչների՝ հայհոյել է գյուղի կանանց։
Մեքենայից տղամարդու նման հայհոյում էր գյուղի կանանց. Զարթոնքում բողոքում են նաեւ գյուղապետի աղջկանից

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր