21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

15 ապր 2019 13:02

Տեսանյութ.Էլ խեղճ չենք ըլնելու, իրանք քնած արջ են հանել, հիմա էն կարգի ենք դուրս եկել, որ չեն էլ պատկերացնում

Տեսանյութ.Էլ խեղճ չենք ըլնելու, իրանք քնած արջ են հանել, հիմա էն կարգի ենք դուրս եկել, որ չեն էլ պատկերացնում
 «Արարատցեմենտ» գործարանի աշխատողները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել. այս մասին Tert.m-ի հետ զրույցում ասաց աշխատակցիներից մեկը: «Ի՞նչ հիմքով են դա անում: Մեր քաղաքում ժողովրդի կողմից հիմնված գործարանը պետք է կասկածելի ձևով սեփականաշնորհեն, ժողովուրդը գործազուրկ մնա: Բոլոր արտադրամասերին ծանուցում  են ներկայացրել: Սա միայն մեկ նպատակով է արվում, որպեսզի իրենք ավելի շատ գումար աշխատեն: Քաղաքի ստեղծած գորածարանի վրա եկել են, նստել: Մինչև հիմա չգիտենք, թե ով է իրական սեփականատերը,  ինչ գնով է ձեռք բերվել, որ հիմա էլ ժողովրդին ուզում են իրենց, այսպես ասած, բնակարաններից քշեն դուրս»,-ասաց աշխատակիցը:  
Նա նշեց, որ գործարանի ղեկավարությունը որպես նրանց աշխատանքից ազատելու հիմնավորում է ներկայացնում այն, որ այսօր ցեմենտ աղալու հետ կապված խնդիրներ կան, նաև Իրանից ներկրված հումքն է պատճառը: Միաժամանակ աշխատակիցն ասաց, որ կառավարության կողմից կան լուծումներ՝ ներկայացվել է նախագիծ, որ ներմուծման տուրքերը բարձրացվեն, բայց կիսաԸստ աշխատակցի՝ իրենք պահանջելու են կիրառել կնքված պայմանագրերի դրույթները և չեղյալ հայտարարաել ծանուցագրերը:
«Եթե ոչ, ապա կդիմենք կառավարությանը կամ իրենց, որ եթե չեք կարողանում կառավարել գործարանը ուրմեն բարի ճանապարհ Ձեզ: Գտնենք ինչ գնով է ձեռք բերվել, գործարանը վերցնեն, պետականցնեն ու պետական հիմունքներով աշխատի»,-ասաց նա:ֆաբրիկատին չի վերաբերում դա:


«Արարատցեմենտի» մոտ 1200 աշխատակից աշխատանքից ազատման ծանուցագիր է ստացել․ ի նշան բողոքի՝ նրանք փակել են գործարան տանող ճանապարհը, պահանջում են հանդիպում Գ. Ծառուկյանի հետ: «Մենք մեր ղեկավարության, վարչապետի դեմ դուրս գալու հարց չունենք, իրանք գնային ինչ-ինչ խնդիրներով չեն հարմարվում կառավարության հետ, դրա համար փակում են, գործարանը գցում «Նաիրիտ»-ի օրը: Թող Պարսկաստանը նենց գներ կրակի, որ չկարենան ընդեղից բերեն: Պարոն Ծառուկյանն ասում ա՝ աշխատատեղեր բացեք, էս արեք, բա դու՝ ինչ ձևով ըլնի, պտի մտածեք ժողովրդի մասին, ոչ թե քեն քշեք: Էլ խեղճ չենք ըլնելու, իրանք քնած արջ են հանել, հիմա էն կարգի ենք դուրս եկել, որ չեն էլ պատկերացնում»,- ասաց աշխատակիցներից մեկը:
«Սա ուղղված է կառավարության դեմ, որ փողոց փակենք, ցույցի դուրս գանք: Տնօրենն ասում ա՝ սեփական ա, ես ի՞նչ կարամ անեմ, ես ընդամենը տնօրեն են: Ուրբաթ երբ որոշում ընդունվեց ներկրված ցեմենտը թանկացնելու, կլինկերի՝ կիսաֆաբրիկատի վերաբերյալ ոչինչ չասվեց, կլինկերն ու սպիտակ ցեմենտը չի թանկացել, ու հիմա խնդիրն էդ ա, որոշել են էժան կլինկեր բերեն, աղան ու ցեխն աշխատի 200-300 հոգով, բա մնացա՞ծը»,- հավելեց մյուսը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր