18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

17 ապր 2019 15:26

Տեսանյութ. Երկվորյակ քույրերը աչքի են ընկել մոր արգանդում բռնցքամարտից հետո

Տեսանյութ. Երկվորյակ քույրերը աչքի են ընկել մոր արգանդում բռնցքամարտից հետոՉինացի երկվորյակ քույրերը հայտնի են դարձել այն բանից հետո, երբ սկսել են բռնցքամարտել մոր արգանդում։ Արտասովոր մենամարտը հաջողվել է նկարահանել ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։
«Մարտեր առանց կանոնների». նման բան տեղի ունեցավ անցած տարվա վերջին, բայց դրանց տեսագրությունը հասանելի դարձավ լայն հանրությանը միայն հիմա։ Ինտերնետ օգտատերերը աղջիկներին կնքել են Բալիկ եւ Ելակիկ անուններով։
Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, նրանց 28-ամյա հայրը շատ էր զարմացել, որ մանկիկները հայտնի են դարձել մինչեւ իրենց ծնվելը։ Տեսանյութը, որը հրապարակվել է China Daily-ում, վարակիչ էր եւ կայծակնային արագությամբ տարածվեց համաշխարհային ցանցում։
Հատկանշական է, որ խոսքը հազվադեպ մոնոխրիալ մոնոամնիոտիկ երկվորյակի մասին է (ժողովրդական լեզվով՝ MoMo)։ Նման տեսակը հանդիպում է միաձվաբջիջ երկվորյակների ընդամենը մեկ տոկոսի մոտ։ Այս դեպքում կա ընկերք, բայց չկան պատնեշներ երկվորյակների միջեւ։
Բալիկն ու Ելակիկը լույս աշխարհ են եկել ապրիլի 8-ին, կեսարյան հատմամբ։ «Հույս ունենք, որ երբ մեծանան, աղջիկները կապրեն միմյանց հետ հաշտ ու համերաշխ»,- նշում են նրանց ծնողները։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր