18:23 - Աշխարհը պետք է չլռի.Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել         18:18 - ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ      17:57 - Տեսանյութ. Տեսախցիկն արձանագրել է Վայոց Ձորում ողբերգական ավտովթարի պահը. 31-ամյա վարորդը մահացել է    

17 ապր 2019 17:22

Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում 7-ամյա հայուհին կներկայացնի Ռուսաստանը

Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում 7-ամյա հայուհին կներկայացնի Ռուսաստանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքից 7-ամյա Անջելինա Մկրտչյանը մայիսին Թուրքիայում կայանալիք գեղեցկության, նորաձևության և տաղանդի Universe beauty փառատոնին կներկայացնի Ռուսաստանը, հաղորդում է gorodarmavir.ru-ն:
Մարտին փոքրիկ հայուհին մասնակցել է Moscow Beauty 2019 ընտրական փառատոնին՝ արժանանալով «Փոքրիկ միսս Մոսկվա» տիտղոսին:
Մասնագետները նկատել են Անջելինա Մկրտչյանին և նրան առաջարկել մասնակցել գեղեցկության, նորաձևության և տաղանդի Russian Beauty 2019 մրցույթին, որտեղ ժյուրիի նախագահը դիզայներ Վյաչեսլավ Զայցևն է եղել: Անջելինան արժանացել է «Ռուսաստանի գեղեցկուհի Mini» գրան պրիին, ինչպես նաև Զայցևի նոր հավաքածուի ցուցադրությանը որպես մոդել մասնակցելու առաջարկ ստացել:
Հայազգի աղջնակը Հայկական ազգային մշակույթի կենտրոնի սան է: Նրա երազանքն է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում 7-ամյա հայուհին կներկայացնի  Ռուսաստանը
Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում 7-ամյա հայուհին կներկայացնի  Ռուսաստանը


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր