20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

18 ապր 2019 12:28

Կամ հրապարակում եք այդ մանկավարժների ցուցմունքները, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ(ուհի)ները, կամ...

Կամ հրապարակում եք այդ մանկավարժների ցուցմունքները. թե թե՝ ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ(ուհի)ները, կամ...Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարոն Գորգիսյան,
Այսօր, ԱԺ բարձրագույն ամբիոնից, արել եք հետևյալ հայտարարությունը. «Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ: Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ»:
Մի կողմ դնենք, որ խախտել եք մարդու հիմնարար իրավունքներ: Մի կողմ դնենք, որ խախտել եք Սահմանադրական՝ անձի գաղտնիության իրավունք: Մի կողմ դնենք, որ կրկնել եք էժանագին, պոռնիկ կայքերի տարածած նյութը, որով թիրախ են դարձրել այդ երեք աղջիկներին(16-18-տարեկան՝ տարբեր հրապարակումներով, տարիքի հետ կապված՝ գործի ընթացքը փոխվում է): Հիմա, արել եք պնդում, որ դասի ընթացքում, կրկնում եմ՝ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ: Դասի ընթացքը ենթադրում է ակադեմիական 45 րոպե: Այսինքն, անուղղակի հավաստում եք տալիս առ այն, որ ՀՀ-ում, որևէ դասի ընթացքում, հանրակրթական դպրոցում, տեղի է ունեցել օրգիա: Այլ բան, թե այդ հավաստիացումը Ձեզ որտեղից: Ոստիկանությունն իր չափաբաժին պատասխանն ունի տալու: Դուք հասկանու՞մ եք, որ օրեր շարունակ, երեք աղջիկների դեմ սանձազերծված ու ուղղորդված թիրախի անառողջ մաս եք կազմում: Հիմա, կամ հրապարակում եք այդ մանկավարժների ցուցմունքները, որոնք ըստ Ձեզ, հայտարարել են, թե՝ ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել են երեք աշակերտ(ուհի) կամ կրում եք ողջ քաղաքական պատասխանատվությունը, դրանից բխող էժանագին հնարքների համապարփակ բնութագրերով, որոնց կանդրադառնամ հաջորդիվ:

Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Վահրամ Թոքմաջյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր