20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

21 ապր 2019 21:50

Տեսանյութ.Ուկրաինան նոր նախագահ ունի. Պորոշենկոն ընդունելլ է իր պարտությունը

Տեսանյութ.Ուկրաինան նոր նախագահ ունի. Պորոշենկոն ընդունելլ է իր պարտությունըԷքսիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ընդունել է ընտրությունների արդյունքը, ընդունել է, որ ինքը պարտվել է: Նա հայտարարեց, որ ընտրություններն արդար են անցել:
Այնուհետեւ նա հանդես է եկել հայտարարությամբ, եւ վստահեցրել, որ կլինի ուժեղ ընդիմություն եւ պատրաստ է նաեւ աջակցել նոր նախագահին:
Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին վկայում են Ազգային էքզիթ փոլի արդյունքները, որոնք հրապարակվել են անմիջապես ընտատեղամասերի փակվելուն պես:
Տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3: Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող:
Վլադիմիր Զելենսկին արդեն շնորհակալություն է հայտնել ընտրողներից աջակցության համար:  
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր