20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

22 ապր 2019 14:59

Թարմացրեք ձեր հիշողությունը.Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա

Թարմացրեք ձեր հիշողությունը.Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի եւ տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած եւ մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:

Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:
Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախացնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության եւ զսպվածության կոչ:
Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:
Վերընթերցեք նաեւ միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր