20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

22 ապր 2019 15:43

Զելենսկիի թիմը հայտարարել է, որ Յանուկովիչի շնորհավորանքի կարիքը չունի

Զելենսկիի թիմը հայտարարել է, որ Յանուկովիչի շնորհավորանքի կարիքը չունիՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ֆեյսբուքյան իր էջում Յանուկովիչի շնորհավորանքը հրապարակել է նրա մամլո քարտուղար Յուրի Կիրասիրը:
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ուկրաինացիները մեր երկրի համար ամենադժվարին պահին Ձեզ վստահեցին այս պաշտոնը. խաղաղասեր ժողովուրդն էլ պառակտված ու արմատականացված չի լինի»,- ասել է Յանուկովիչը:
Իր հերթին, Զելենսկիի թիմը հայտարարել է, որ այդ շնորհավորանքների կարիքը չունի: Այս մասին հաղորդում Интерфакс-Украина-ն: «Նախընտրական շրջանում Զելենսկիի թիմն «աջակցություն» էր ստանում ռուսաստանյան քարոզիչներից ու ուկրաինացի նախկին պաշտոնյաներից: Մենք առանց այդ աջակցության ու շնորհավորանքների էլ գլուխ կհանենք»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր