13:00 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել         12:48 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար      12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ    

23 ապր 2019 15:05

Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է.Աստված մի արասցե, եթե ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես

Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է.Աստված մի արասցե, եթե ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպեսՀայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում:

Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին:
Հիշեցնեմ, որ այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ եւ ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը:
Դեռ շաբաթներ առաջ մեր ԱԳՆ-ին հարցեր էի ուղղել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին՝
1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետեւում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:
2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձեւակերպումները բավարարում են Հայաստանին եւ համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ:
Չեմ ուզում առաջ ընկնել եւ տալ գնահատականներ, բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր