13:32 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ         13:31 - Մտածել են մեջը եսիմ ինչեր կան, եթե հետ չվերադարձնեն, անձամբ կխառնվեմ. Հովհաննես Թամամյանը՝ իր մեքենան թալանողների մասին      13:10 - Տեսանյութ. Դատարկ-դատարկ խոսում ես. հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, ազգի բոլոլա եք սարքել    

23 ապր 2019 17:16

Վստահ եմ, որ նրան թույլ չեն տվել մեծ ձկներին մոտենալ

ստահ եմ, որ նրան թույլ չեն տվել մեծ ձկներին մոտենալ«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1 տարվա ընթացքում կոռուպցիոն մեղադրանքով չի կալանավորվել նախկին ռեժիմի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա: 30 տարի թալանել են, միլիարդավոր դոլարներ են հափշտակել, բայց գեթ 1 բարձրաստիճան պաշտոյնա չեն ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով: Փոխարենը՝ մի քանի ամիս աշխատած, նախկինում դրական հեղինակություն ունեցած ՊՎԾ պետին նմանատիպ մեղադրանք է առաջադրվել: ՊՎԾ պետին կարելի էր մեղադրանք առաջադրել նախկին կոռուպցիոներներին չբացահայտելու ու մեղադրանք չառաջադրելու համար, բայց ես առավել քան վստահ եմ, որ նրան թույլ չեն տվել մեծ ձկներին մոտենալ: Այսքանից հետո ուզո՞ւմ եք՝ հավատանք ձեր իրավապահ համակարգին, ձեր դատաիրավական համակարգին: Դուք հիմա՞ր եք»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր