17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

25 ապր 2019 11:46

Տեսանյութ. Կարևոր լուր պիտի հայտնեմ.առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ

Տեսանյութ. Կարևոր լուր պիտի հայտնեմ.առաջին անգամ Հայաստանի պատմության մեջԵրեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից: Այս մասին, այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Դա այնքան կարեւոր բժշկագիտական իրադարձություն է, որ ցանկացա նշել: Աղջկանից տրվել է մորը: Վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» ԲԿ-ում մեր ռուս գործընկերների օգնությամբ: Մենք այդ ուղղությունը զարգացնելու ենք: Երիկամի փոխպատվաստման շատ կարիք ունեցողներ ունենք: Հաջորդ տարվա բյուջեում պլանավորում ենք դրա համար բավական գումար նախատեսել», - ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ լյարդի վիրահատությունը մոտավորապես 100 հազար դոլարի շրջանակներում է տատանվում, եւ պետությունը կփորձի ինչ-որ չափով աջակցել հանրությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է ընթանում ուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագիրը, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ դա շատ հաջողված ծրագիր է.
«Երկու օր առաջվա դրությամբ արդեն 85 պացիենտի բուժօգնություն է ցուցաբերվել, որից 60-ն առողջացումով դուրս է գրվել: 12-ի կյանքը չի հաջողվել փրկել: Համարում ենք, որ կարիք ունի ընդլայնվելու այլ ԲԿ-ներում, այդ թվում մարզային: Դա արվում է պետպատվերով, 400 մլն դրամ է տրամադրվել այդ նպատակի համար»:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր