20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

25 ապր 2019 12:54

Եղբա՛յր, տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե լուռ կանգնեիր կողքը

եղբա՛յր, տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե լուռ կանգնեիր կողքըՔննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե լուռ կանգնեիր կողքը
Փաշինյանի հարցազրույցը «Независимая газета»-ին խնդրահարույց և անհեթեթ պատասխաններ էր պարունակում:
Տպավորություն ստեղծվեց, թե գործ ունենք ոչ թե պետության առաջնորդի պաշտոնը ստանձնած մարդու, այլ ինքնանպատակ, « դուխով» գլխարկի ազդեցության տակ մնացած մարդու հարցազրույցի հետ:
Հայ- ամերիկյան հարաբերություններ
Փաշինյանն ասում է՝ Հայաստանի ոչ մի կառավարություն չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ինքը:
Նախ, սուպերմենի կերպարի տակ մնացած Նիկոլին ասեմ, որ վարչապետի գլխավոր գործառույթը ոչ թե ինքնանպատակ քննադատելն է, այն էլ՝ԱՄՆ-ին, այլ գործընկերային հարաբերություններ զարգացնել ի շահ երկու ժողովուրդների:
Եվ երկրորդ, եղբա՛յր, տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր,որը խորհուրդ տվեց մեզ հրաժարվել պատմական կաղապարներից:
Ինչու՞ էիր, ինչպես ժողովուրդն է ասում, բերանդ ջուր առած լռում:
Հայ-ռուսական հարաբերություններ
Անդրադառնալով Քոչարյանի դեմ շինծու գործին, ասում է՝ Ռուսաստանում հաճախ են իրենց ընկեր համարել գործիչների, ովքեր ժողովրդականություն չեն վայելել:
Այստեղ են ասել՝ սեփական աչքի գերանի փոխարեն ի ցույց մի դիր դիմացինի աչքի չոփը: Կյանքում բացի դիմացիններին վարկաբեկելուց և ցեխ շպրտելուց այլ բան չարած մարդը իրեն իրավունք է վերապահում գնահատել Արցախի հերոսներին և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ճարտարապետներից մեկին:
Ասում է՝ օրենքի ուժով բոլորը պետք է հավասար լինեն: Այստեղ են ասել՝ չգիտեմ՝ լամ, թե խնդամ: 
Այդ ինչպե՞ս է ստացվում՝ քո հետ քայլողին ստորագրությամբ են բաց թողնում, իսկ նախկին նախագահին և ևս մեկ Արցախի հերոսի կալանավորում են: Ինչպե՞ս:
Փաշինյանը կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը և խոսելով մարտի մեկի մասին՝ հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը գնդակահարել է սեփական ժողովրդին:
Ու՞ր են փաստերը, ու՞ր են 10 զոհերի մեղավորները:
Փաշինյանը հերթական անգամ իր կարծիքը փորձում է ճշմարտության փոխարեն հրամցնել այս անգամ արդեն ռուսական լրատվամիջոցներին:
Ես էլ կասեմ՝ իրավունք չունի վարչապետ լինել նա, ով անմեղության կանխավարկած է խախտել, մարդկանց խաբել է, ատելություն քարոզել, օտարերկրյա գործակալների մասին իմացել և ոչինչ չի արել նրանց վնասազերծելու համար: Ինչպես նաև լռել, երբ ԱԺ-ից տրանսգենդերության քարոզ է հնչել:
Հ.Գ.
Ժողովրդականություն բառը շատ է սիրում Փաշինյանը: Իրեն փոխանցեք, որ մեկ տարի հետո իր ժողովրդականությունից փոքրատառ ժ տառն է մնալու:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր