12:36 - Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար         12:27 - Հարված ադրբեջանցիներին՝ գոտկատեղից ցած.Ավիաընկերությունն Արցախն ընդգրկել է Հայաստանի կազմի մեջ      12:26 - Լարված իրավիճակ՝ Ռ. Քոչարյանին կողմ և դեմ ակցիաների մասնակիցների միջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ    

25 ապր 2019 14:35

Ադրբեջանն՝ իր ողջ ռազմական զինանոցով,որոնք կցուցադրվեն մայիսի 1-ից 3-ը զորավարժությունների ժամանակ

Ադրբեջանն՝ իր ողջ ռազմական զինանոցով,որոնք կցուցադրվեն մայիսի 1-ից 3-ը զորավարժությունների ժամանակԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ցուցադրել է թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու մայիսի 1-ից 3-ը կայանալիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժության ընթացքում։ 
Հրապարակված կադրերից երևում է, որ զորավարժությունների ժամանակ կիրառվելու է հիմնականում Ադրբեջանի բանակի սպառազինությունը։ Ադրբեջանցի զինծառայողները թուրքական կողմին ցուցադրել են «Տ-90» և «Տ-72-Ասլան» տանկեր, «БТР-82А» զրահափոխադրիչներ, «SandCat» (տարբեր մարտական մոդուլներով) և «Marauder» զրահամեքենաներ, 120մմ «Сани», 82մմ «Поднос» և 60 մմ ականանետներ, «РПГ-7» հակատանկային նռնականետներ, «Игла-1» զենիթա-հրթիռային համալիր, «Фагот» հակատանկային հրթիռային համակարգ, «СПГ» հաստոցային հակատանկային նռնականետ, «Mübariz», «İstiqlal» և «СВД» տիպի դիպուկահար հրացաններ, «ПК» գնդացիրներ,«АК» ինքնաձիգեր և ֆրանսիական Vectronix Moskito 77 հեռաչափեր։ 
Թուրքական զինծառայողները ցուցադրել են թուրքական արտադրության «MKEK MPT-76» գրոհային հրացան և 81մմ ականանետ, ինչպես նաև բրիտանական «Accuracy International L96A1 / Arctic Warfare» դիպուկահար հրացան։ 
Կադրերից երևում է նաև, որ զորավարժություններին մասնակցելու են մոտ հինգ տասնյակ թուրք զինծառայողներ, որոնք, ամենայն հավանականությամբ, հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ են։ Հիմնականում փորձագետ-սերժանտներ են (Uzman Çavuş) և տեխնիկ-սերժանտներ (Astsubay Üstçavuş)։
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր