18:00 - «Որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ». Հայկ Ալումյան         17:27 - Այս որոշումը սպասելի էր.'Հասկանալով՝ որտեղից է ուղղորդվում, գիտակցում ենք՝ ինչ է կատարվում      17:10 - Սեդրակ Քոչարյանի մեքենան շրջափակել էին    

25 ապր 2019 16:31

5 տարի պատգամավոր եմ եղել, բայց մեր տուն միլիոններ չհոսեցին, ոնց անենք, որ «ոչ մի կլանի մեջ չլինենք», բայց մեր տուն միլիոններ հոսեն

5 տարի պատգամավոր եմ եղել, բայց մեր տուն միլիոններ չհոսեցին, ոնց անենք, որ «ոչ մի կլանի մեջ չլինենք», ոչ մի բիզնես չանենք, բայց մեր տուն միլիոններ հոսենՔաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Իշխանության մեջ էլ մարդիկ կա՞ն, որ «էթիկապես կոռեկտ» չեն համարում ՊՎԾ-ական երիտասարդ միլիոնատեր Արգիշտի Քյարամյանի կամ նմանների ունեցվածի ուսումնասիրությունը: Գոնե մեզ էլ բացատրեք, թե ոնց անենք, որ «ոչ մի կլանի մեջ չլինենք», ոչ մի բիզնես չանենք, բայց մեր տուն միլիոններ հոսեն: Ի վերջո, 4 բարձրագույն կրթությամբ, 5 լեզուներ իմացող տղա եմ, ունեցած չունեցածս ծնողներիցս ժառանգություն ստացած տուն ու հողատարածք է սահմանի վրա, հարազատների ու ընկերների տված պարտքով գնած բնակարան ու անցած տարի նորից հարազատների աջակցությամբ գնված մեքենա: 5 տարի պատգամավոր եմ եղել, բայց մեր տուն միլիոններ չհոսեցին: Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին արդարացիորեն հետաքրքրվում Հովիկ Աբրահամյանի բիզնես հաջողության գաղտնիքով, ես էլ ում ուզում իմանամ՝ սրանց այսքանը որտե՞ղից....»:
Հիշեցնենք՝Վերջին օրերին լայնորեն քննարկվում է այն տեղեկատվությունը, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունների դադարեցումից հետո, նրա պաշտոնը զբաղեցնելու համար ակտիվացել է Սանասարյանի տեղակալներից Արգիշտի Քյարամյանը։ Ասում են՝ Քյարամյանը 28 ամյա միլիոնատեր է, աշխատել է նախկին իշխանությունների ժամանակ դատախազությունում և ՊԵԿ-ում, ստացել է շուրջ 5 միլիոն դրամ աշխատավարձ, ստանում է փոխառություններ, ունի բազմահազար դոլարների բանկային հաշիվներ և այլն։ Համաձայն շրջանառվող լուրերի, Քյարամյանը Կոտայքի թեմի առաջնորդի որդին է, ինչպես նաև Վլադիմիր Գասպարյանի սանիկը։ Ասում են նաև, որ Քյարամյանի՝ ՊՎԾ տեղակալ նշանակելուն սկզբում դեմ է եղել Նիկոլ Փաշինյանը, սակայն, այնուամենայնիվ համաձայնել է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր