21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

29 ապր 2019 13:39

Տեսանյութ.Օսիպյանը ուղղորդել է վկաներին, թե ինչ ցուցմունք տան. ինձ զանգել ասել է՝ եկեք հանդիպենք

Տեսանյութ.Օսիպյանը ուղղորդել է վկաներին, թե ինչ ցուցմունք տան. ինձ զանգել ասել է՝ եկեք հանդիպենքՍեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014թ-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, պահանջում է եղբոր արդարության վերականգնումը։ Նա այսօր հրավիրած մամուլի ասուլիսում գործի առնչությամբ մանրամասներ է ներկայացրել:
«Ինը ամիս, թե 1 տարի թաքնվելուց հետո, Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, նոր ներկայացել է քննչական մարմիններին․․․ Գործի հետ կապված՝ տարբեր քննչական մարմիններում ցուցմունքներ եմ տվել, վերջում կայացվել է որոշում, որ անհայտ անձի կողմից կատարվել է դիտավորությամբ դանակահարություն և այդ գործը կարճվել է։ 2018թ. հոկտեմբերի 22-ին, Էրեբունու երկու աշխատակից՝ ԱԱԾ-ի և ոստիկանության, այցելում են մեր բնակարան և ասում, որ պետք է ներկայանամ քննչական մարմին և ցուցմունք տամ գործը վերաբացվելու վերաբերյալ, քանի որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Նոր երևան եկած հանգամանքները հետևյալն են՝ փաստացի գործով 3 ամենակարևոր վկաների ցուցմունքները, որոնք դեպքի վայրում են եղել և սկզբից մինչև վերջ նշել են, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, բավարար չեն և քանի որ գործը վերաբացվում է, պետք է, իբրև թե, կատարվի օբյեկտիվ քննություն»,- պատմել է մեղադրվողի եղբայրը՝ շարունակելով․ «Ասեմ, որ գործի օբյեկտիվությունը դանակահարության իսկ հաջորդ օրվանից խախտվել է, քանի որ Վալերի Օսիպյանը գործով որոշ վկաների երեկոյան ժամերին հանդիպել է և հորդորել, թե ինչ ցուցմունքներ տան»։
«Ես պարոն Օսիպյանի դեմ ոչինչ չունեմ։ Նա անձնական վրեժխնդրություն ունի մեր ընտանիքի հետ, բայց ես չունեմ։ Այս հինգ տարիների ընթացքում, որ իմանաք՝ ինչ է արել մեր ընտանքի գլխին՝ օգտագործելով ոստիկանական բոլոր լծակները․․․ Մի տեղ կուլ ենք տվել շատ բաներ՝ մտածելով, դե, ոստիկանապետ է, չհավասարվենք նույն մակարդակին»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ 2014թ-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մանրամասները, պատմել է գործով մեղադրվող Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը՝ Սամվել Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ունի բավարար ապացույցներ, որոնք կներկայացնի դատավարության օրը։
«Վալերի Օսիպյանն ինձ զանգել ասել է՝ եկեք հանդիպենք, այսինքն՝ ինչ-որ ակնկալիք չէ՞ ուներ, որ ինձ կանչել է։ Ես չեմ զանգել, այլ ինքն է իր բջջայինով զանգել, ուզել հանդիպել․․․ ուրեմն քննիչը պետք է պարզեր՝ ո՞րն է միտումը, որ կանչել ես, ինչի՞ մասին եք խոսել։ Մի՞թե սա բավարար հիմք չի հանդիսանում, որ քննիչը նրան հարցախեղդ աներ, թե ինչ նպատակով ես այս երիտասարդին կանչել այստեղ, այն պարագայում, երբ 10 ժամ շարունակ եղել եմ վարչության շենքում։ Նա ինձ խնդրել է այդ մասին չբարձրաձայնեմ, նյութեր ոչ ոքի չտրամադրեմ։ Ես չեմ տրամադրում, ես Սեդրակի անունը չեմ տալիս, որովհետև չեմ տեսել, թե դանակն ում ձեռքին է եղել․ բայց նրանց նպատակը մեկն է, որ իրենց անունը մաքրվի, Օսիպյան ազգանունն այս դեպքի հետ չկապվի»,- ասել է Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադառնալով եղբորոդու հետ կապված քրեական գործին, հավաստիացրել էր, որ Սեդրակը դանակահարության հետ կապ չունի, որ նրան, ի սկզբանե, հորդորել են մեղքն իր վրա վերցնել, քանի որ իր հորեղբայրը բարձր պաշտոնյա է և կարող է օգնել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր