21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

29 ապր 2019 16:46

Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից(ֆոտո)

Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը., մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից(ֆոտո)Մենդրա եւ Մալիա Հերինները սիամական երկվորյակներ են, որ ծնվել են ընդհանուր որովայնով, կոնքով, լյարդով, երիկամով եւ հաստ աղիով։ Բժիշկները երկյուղում էին, որ վտանգավոր վիրահատությունը կարող էր սպանել նրանց, բայց ամեն բան հաջող անցավ։ Հիմա աղջիկները 17 տարեկան են, եւ նրանց կյանքը քիչ բանով է տարբերվում մյուս դեռահասների կյանքից։
«Երբ մարդիկ իմանում են մեր պատմությունը, սկսում են շատ հարցեր տալ։ Բայց ընդհանուր առմամբ մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից»,- ասել են աղջիկները։
Աղջիկները 4 տարեկան էին, երբ բժիշկները, վերջապես, համարձակվեցին վիրահատել նրանց եւ առանձնացնել։ Քանի որ աղջիկները միայն մեկ երիկամ ունեին երկուսի համար, դա ավելի էր բարդացնում վիրահատությունը։ Դրան նախապատրաստվելու համար բժիշկներն աշխատեցին երկար ամիսներ։ Վիրահատությունը տեւեց ուղիղ 26 ժամ, եւ աղջիկներից յուրաքանչյուրը դրանից հետո մնաց մեկ ոտքով։ Նրանց միակ երիկամը բաժին ընկավ Մենդրային, իսկ Մալիան ստացավ դոնորական երիկամ։
Հիվանդանոցում անցկացնելով 6 շաբաթ՝ աղջիկները գնացին տուն։ Առջեւում նրանց սպասվում էին մեջքն ուղղելու միջամտություններ, եւ առաջիկա տարիներին նրանք դեռ շատ անգամ պետք է այցելեին բժիշկներին։
Մինչեւ բաժանումը աղջիկները երկար սովորում էին քայլել. նրանցից յուրաքանչյուրը պետք է սովորեր վերահսկել իր կողմի ոտքը։ Հիմա նրանք օգտվում են քայլակներից, բայց դա չի խանգարում նրանց վայելել կյանքը եւ անել այն ամենը, ինչ կցանկանան, անգամ գնալ մարզադահլիճ։
Վերջերս Մալիան ստիպված էր նորից երիկամի պատվաստում ստանալ. առաջին երիկամը նրան պատվաստել էին մորից, եւ այն ծառայեց 10 տարի, ինչից հետո նրա օրգանիզմը սկսեց վանել այն, եւ նրա համար դիալիզի անհրաժեշտություն առաջացավ։ Մեկուկես տարի աղջիկը սպասում էր, մինչեւ որ, վերջապես, գտնվեց դոնորական երիկամ։
Հիմա աղջիկը լավ է զգում։ Օնլայն ուսուցման երկար տարիներից հետո նրանք որոշել են գնալ հանրային դպրոց, որպեսզի ավելի շատ շփվեն իրենց տարիքի այլ երեխանեի հետ։
Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից(ֆոտո)
Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից(ֆոտո)
Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից(ֆոտո)
Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից(ֆոտո)
Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից(ֆոտո)
Մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը, մենք միայն մի քիչ ենք տարբերվում մյուսներից(ֆոտո)

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր