16:33 - Սա Հրայր Թովմասյանի գրիչն է, երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ         17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան      16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց    

30 ապր 2019 15:22

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 5–6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 5–6 աստիճանովՀանրապետության տարածքում

Ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը, 5-ին հյուսիսային շրջաններում, 3-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևելյան՝ 4-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3, 3-4-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում

Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 3-ին՝ կեսօրից հետո, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ։
Երևան քաղաքի մայիս 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.10C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.20C (2007 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.20C

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր