21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

30 ապր 2019 14:58

Տեսանյութ. 18+.Հաջորդ տարի վերջին անգամ կհամաձայնի խաչ բարձրացվել և այլևս չի «մարմնավորի» Քրիստոսին

Տեսանյութ. 18+.Հաջորդ տարի վերջին անգամ կհամաձայնի խաչ բարձրացվել և այլևս չի «մարմնավորի» ՔրիստոսինՖիլիպինցի կաթոլիկ հավատացյալն արդեն 33 տարի անընդմեջ մասնակցում է ամեն տարվա Ավագ ուրբաթին անցկացվող կրոնական միջոցառմանը՝ Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանի վերստեղծման արարողությանը, և ամեն անգամ մարմնավորելով Քրիստոսին՝ խաչվում է:

Ինչպես նշում է Oddity Central-ը, 58-ամյա Ռուբեն Էնաջեն արդեն հայտարարել է, որ հաջորդ տարի վերջին անգամ կհամաձայնի խաչ բարձրացվել և այլևս չի «մարմնավորի» Քրիստոսին:

Ներկայում նա փնտրում է այնպիսի մեկին, որը կհամաձայնի փոխարինել իրեն և թույլ կտա, որ խաչելության տեսարանի վերստեղծման ժամանակ իր ձեռքերն ու ոտքերը խաչեն իսկական մեխերով:

«Նա պետք է լինի համեստ մեկը, որն օրինակելի անձ կլինի իր համայնքի համար, կունենա ճիշտ արժեքներ, չի պարծենա իրեն վստահված դերով»,-ասել է նա:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆիլիպինների Սան Ֆերնանդո քաղաքում Քրիստոսի խաչելության տեսարանի վերստեղծման ավանդույթը սկզբնավորվել է 1962թ.՝ դառնալով  աշխարհում ամենահայտնի քրիստոնեական միջոցառումներից մեկը՝ չնայած, որ այն բավականին վիճահարույց է: Թե՛ Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները, թե՛ առողջապահության ոլորտի մասնագետները դատապարտել են այն՝ մարդկանց կոչ անելով չմասնակցել միջոցառմանը:

Նշվում է, որ մեխերի առաջացրած վերքերն ապաքինվում են երկու շաբաթում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր