21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

01 մայիս 2019 15:41

28-ամյա աղջիկը ՝ բժշկական սխալի զոհ.Ես հիանալի ամուսին ունեմ եւ հիասքանչ շրջապատ.ֆոտո

28-ամյա աղջիկը ՝ բժշկական սխալի զոհ.Ես հիանալի ամուսին ունեմ եւ հիասքանչ շրջապատ.ֆոտո28-ամյա Հաննա Վոն Սետցերը դարձել է բժշկական սխալի զոհը։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Հաննան մուկովիսցիդոզ ուներ ծնված ժամանակվանից, ինչի հետեւանքով նա սնունդ ստանում է հատուկ խողովակի միջոցով, իսկ շնչում է տրախեոստոմիայի (շնչափողի վրա ժամանակավոր կամ կայուն ճեղք վիրահատության միջոցով) շնորհիվ։
Բշտերով գիգրոման հայտնաբերվել է ներարգանդային զարգացման փուլում, եւ բժիշկները խորհուրդ են տվել ծնողներին ընդհատել հղիությունը։ Նրանց գնահատականներով՝ երեխան երբեք չէր քայլելու եւ խոսելու, բայց Հաննան ոչ միայն ոտքի կանգնեց, այլ նաեւ դարձավ հաշմանդամների իրավունքների իսկական պաշտպան։ Բացի այդ, կինը առողջ կենսակերպի կողմնակից է եւ կանոնավորապես զբաղվում է ֆիթնեսով։
Հիվանդության պատճառով Հաննայի դեմքին եւ պարանոցին աճել են բազմաթիվ բշտեր։ Բշտերի հեռացման վիրահատություններից մեկի ժամանակ վիրաբույժները վնասեցին նրա դիմային նյարդը, ինչի հետեւանքով նրա աչքերն ու բերանը չեն փակվում։

Հաննան չի թաքցնում, որ ստիպված է եղել բախվել ծաղրուծանակի եւ դաժան խոսքերի իր հասցեին՝ անսովոր արտաքինի պատճառով։ «Անկեղծ ասած, ինձ համար միեւնույն է, թե ինչ կմտածեն իմ մասին մարդիկ։ Նրանք կարող են ինձ այլանդակ, հիմար կամ ահավոր համարել, բայց գլխավորն այն է, թե ես ինչ եմ մտածում իմ մասին։ Ես իմ մասին բարձր կարծիք ունեմ եւ պատրաստ եմ մարդկանց հետ կիսել տեղեկատվություն հաշմանդամության եւ սահմանափակ հնարավորություններով կյանքի մասին»,- նշում է նա։
Այն պատճառով, որ նրա աչքերը չեն փակվում, Հաննան վախեցնող տեսք ունի քնած ժամանակ. նրա աչքերը պարզապես հետ են շրջվում։ Ինքը՝ կինը, ջանում է դրան հումորով վերաբերվել։
Չարամիտ մեկնաբանություններն իր հասցեին Հաննան հրաժարվում է կրկնել։ «Բառերը քաշ եւ նշանակություն ունեն։ Մարդիկ կարող են անկիրթ եւ անդաստիարակ լինել, բայց ամեն չար մարդու բազմաթիվ բարի մարդիկ են բաժին ընկնում։ Ես հիանալի ամուսին ունեմ եւ հիասքանչ շրջապատ»,- ասում է նա։
Ամուսնու՝ 29-ամյա Բրենդոնի հետ Հաննան ծանոթացել է ինտերնետում 2016 թվականի հունվարին։ Նրանք միասին էին աշխատում, մեկ տարի հետո նշանվեցին, իսկ 2017-ի սեպտեմբերին հարսանիք արեցին։
28-ամյա աղջիկը ՝ բժշկական սխալի զոհ.Ես հիանալի ամուսին ունեմ եւ հիասքանչ շրջապատ.ֆոտո
28-ամյա աղջիկը ՝ բժշկական սխալի զոհ.Ես հիանալի ամուսին ունեմ եւ հիասքանչ շրջապատ.ֆոտո
28-ամյա աղջիկը ՝ բժշկական սխալի զոհ.Ես հիանալի ամուսին ունեմ եւ հիասքանչ շրջապատ.ֆոտո
28-ամյա աղջիկը ՝ բժշկական սխալի զոհ.Ես հիանալի ամուսին ունեմ եւ հիասքանչ շրջապատ.ֆոտո

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր