12:29 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է         12:28 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները      12:06 - Երևանում քաշքշել են ոստիկաններին, կծել ու ճանկռել նրանց. Բերման է ենթարկվել 15 քաղաքացի    

01 մայիս 2019 17:40

Տեսանյութ. Մարդիկ կան 60-80 հազար դրամ են ստանում,ստրկական պայմաններում աշխատեցնում են

Տեսանյութ. Մարդիկ կան 60-80 հազար դրամ են ստանում,ստրկական պայմաններում աշխատեցնում են«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ իրենց քաղաքական թիմը կատարել է նախընտրական խոստումը եւ կառավարությանն է ներկայացրել աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու նախագիծ, սակայն կառավարությունը մերժել է։
Գորիսում գտնվող Մարուքյանն այսօր Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նկատեց, որ այսօր՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը բազմաթիվ շնորհավորանքներ է տեսնում, տեքստեր, լոզունգներ, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն իրականում շատ խնդիրներ կան:

«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, չեն հրամանագրում, արտաժամյա աշխատեցնում են, ավելին՝ աշխատեցնում են վատ պայմաններում։ Այսօր որեւէ մարմին չկա, որը հսկողություն կիրականացնի ու կպաշտպանի աշխատողների շահերը»,- ասաց նա։
Մարուքյանը հիշեցրեց, որ մեր երկրում աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ մարդիկ կան 60-80 հազար դրամ են ստանում, բայց նրանց իրավունքների խախտման դեպքում առաջինը հորդորում են դիմել դատարան:
«Ինչ լինում է, ասում են՝ դիմի դատարան, բայց աշխատողն ինչպե՞ս դիմի դատարան, եթե 60․000 դրամ է ստանում։ Մենք առաջարկել էինք, որ կառավարությունը վերստեղծի նախկինում փակված Աշխատանքի պետական տեսչությունը, որը կիրականացնի պետության պոզիտիվ պարտականությունը՝ պաշտպանելով աշխատողների իրավունքները։ Հիմա պետությունը չի իրականացնում իր պոզիտիվ պարտականությունը։ Կառավարությունը մերժել է ԼՀԿ-ի առաջարկը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր