12:40 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին         12:29 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է      12:28 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները    

01 մայիս 2019 18:40

Մեծ աշխատավարձ տվեք մարդուն, և նա կաշխատի ավելի լավ,բայց, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բավականություն ստանալ

Մեծ աշխատավարձ տվեք մարդուն, և նա կաշխատի ավելի լավ,բայց, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բավականություն ստանալԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամ, Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրը, ժամանակի ընթացքում մեզ համար վերածվել է սիմվոլիկ մի բանի, քանի որ աշխատանքը մարդու մտքի, ոգու և ձեռքի ստեղծագործությունից վերածվել է մեծ շուկայի, որտեղ գնվում ու վաճառվում է ամեն ինչ՝ սկսած տարիքից, սեռից, տեսքից ու ստաժից։ Աշխատանքն ամենամեծ և ամենացանկալի մղումն է, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Բայց, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բավականություն ստանալ և ապրել իր աշխատանքով։ Հաճախ մենք աշխատանքի որակը չափում ենք աշխատավարձով, և դա է արդյունքի բացակայության հիմնական պատճառը։ Ցավալի է, բայց առ այսօր էլ մարդկանց մեծ մասն իր աշխատանքը համարում է ճարահատյալ զբաղմունք կամ ժամանակավեր մի բան։ Շատ քիչ մարդ եմ հանդիպել, ով սիրահարված լինի իր աշխատանքին և ամբողջությամբ ապրի դրանով։ Հաճախ ասում են՝ մեծ աշխատավարձ տվեք մարդուն, և նա կաշխատի ավելի լավ։ Այո՛, եթե մարդը գտնվում է իր ճիշտ տեղում և զբաղվում է իր նախընտրած զբաղմունքով, որի համար ունի բավարար պրոֆեսիոնալիզմ։ Կոռուպցիոները և դիլետանտն իրենց «աշխատանքով» միևնույն վնաս են բերում պետական ու հանրային կյանքին։ Համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո դիլետանտների դեմ պայքարն ավելի պահանջված ու կատաղի է լինելու։ Հետևաբար օրվա խորհրդին համապատասխան երկու մաղթանք ունեմ՝ 1-ին, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով, 2-րդ, որ աշխատանքը փնտրի մարդուն և ոչ հակառակը։ Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր