12:59 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան         12:50 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին      12:49 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է    

02 մայիս 2019 18:30

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներՄայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են ողողումներ և ջրածածկումներ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր