21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

03 մայիս 2019 12:13

Տեսանյութ. Ցուցարարներն անդրդվելի են.30 հոգուն կանչում է, բայց ինքը չի ուզում գա՞». ավտովարորդները պահաջում են ՃՈ պետին

Տեսանյութ. Ցուցարարներն անդրդվելի են.30 հոգուն կանչում է, բայց ինքը չի ուզում գա՞». ավտովարորդները պահաջում են ՃՈ պետինՄի խումբ տաքսու վարորդներ փակել են Աբովյան-Կորյուն խաչմերուկը: Նրանք պահանջում են մեքենաներն անվճար կայանելու օրինական տարածքներ տրամադրել:
«Մենք չենք գնա այստեղից, քանի ՃՈ պաշտոնյաները չեն եկել: Սպասումենք իրենց, որ քննարկենք խնդիրը: Մեզ վերջին անգամ կանչեցին, իբր քննարկեցին, բայց խաբեցին»,- ասում են ավտովարորդները:
Ոստիկանության ծառայողները հորդորում են ցուցարարներին՝ բացել ճանապարհը, սակայն վերջիները չեն լսում:
 
Ոստիկանության ծառայողները հորդորում են ավտովարորդներին՝ բացել Կորյուն-Աբովյան խաչմերուկը և գնալ ՃՈ պետի մոտ՝ տեղում քննարկելու հարցը:
Ցուցարարները ընդվզում են՝ նշելով, որ տեղից չեն շարժվելու:
«Ամեն անգամ կանչում են, որ հարցին լուծում տան, խաբում են, ոչ մի հարց չեն լուծում: Անցած անգամ էլ կանչեցին, թե կբեկանենք ձեր ակտերը, բայց խաբեցին»:
«30 հոգուն կանչում է, բայց ինքը չի ուզում գա՞, դժվար է՞ հանդիպել մեզ հետ: Սա խաղաղ անհնազանդություն է»,- նշում են ավտովարորդները:
Ոստիկանը նշում է, որ ճանապարհ փակելով ոչ մի հարց չի լուծվելու:
Ցուցարարներն անդրդվելի են:
Հիշեցնենք, որ տաքսու վարորդները պահանջում են օրինական տարածք տրամադրել իրենց, քանի որ ամեն անգամ կանգնում են, նկարվում, և տուգանվում:
Նրանք պահանջում են նաև հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր