13:18 - Ինչպես օգտագործել թայմ-աութը.Գործող իշխանությունն ունի ընդամենը եւս 1-2 նման պոռթկման ռեսուրս         13:15 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան      13:12 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին    

03 մայիս 2019 14:25

Բա ու՞ր էիք այս մի տարին, տղերք. ոմանք Նիկոլից բեթար փորձում էին թիրախավորել մեզ՝ կարծելով կվերապրեն...

Բա ու՞ր էիք այս մի տարին, տղերք. ոմանք Նիկոլից բեթար փորձում էին թիրախավորել մեզ՝ կարծելով կվերապրեն... Մեր գործընկերներից ոմանք լուռ, իսկ որոշները նաեւ անթաքույց հրճվանքով հետեւում էին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ու յուր շրջապատը մորեխների նման թափվել Հանրապետականների գլխին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Հետեւելով խորհրդարանական քաղաքական ուժերի կրքերին, նորից ու նորից հիշում եմ նացիստական ռեժիմի մասին այս թեւավոր դարձած խոսքերը.
«Երբ նրանք եկան կոմունիստների ետեւից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետեւից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետեւից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետեւից, արդեն այլեւս մարդ չկար, որ պայքարեր ինձ համար»:
Մեր գործընկերներից ոմանք լուռ, իսկ որոշները նաեւ անթաքույց հրճվանքով հետեւում էին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ու յուր շրջապատը մորեխների նման թափվել Հանրապետականների գլխին:
Կային մարդիկ, որ ամբողջ ընտրարշավի ժամանակ Նիկոլից բեթար փորձում էին թիրախավորել հենց մեզ, ուրանալով երբեմնի եղած ոչ միայն քաղաքական, այլեւ մարդկային հարաբերությունները: Այդ մարդկանց երեւի թվում էր, որ «հեղափոխական» արյունարբու հրեշը կբավարարվի բացառապես մեզանով, եւ իրենք կարող են տաքուկ վերապրել այս փոթորկալից ժամանակները:
Իսկ հիմա, երբ ամբարտավանության, տգիտության եւ անհանդուրժողականության հեղափոխական չոռը չոքել է իրենց դուռը այդ գործիչները սկսել են դժգոհել Նիկոլից, Հ1-ից, հեգնանքից եւ մանիպուլյացիաներից:
Բա ու՞ր էիք այս մի տարին, տղերք»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր