21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

03 մայիս 2019 15:40

Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում. Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում

Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում. Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնումՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՐԵՎՈՐ
Իմ ընկեր, արցախցի հրամանատար, պատերազմի հերոս Վահան Բադասյանի հետ Արցախում կատարվածը բազում հարցեր է առաջացնում:
Հուսամ` առաջիկա օրերին պատահարը վերապրած հրամանատարն ինքը հրապարակայնորեն կմանրամասնի դեպքը:
Բայց դրանից անկախ` Արցախի իշխանությունները պարտավոր են մանրակրկիտ և բաց հետաքննություն անցկացնել և թափանցիկ ու համակողմանի հաշվետվություն ներկայացնել:
Ելնելով պատահարի որոշ խիստ կասկածելի հանգամանքներից` կարող են լինել կասկածներ, որ ծանր ավտովթարը պատահականություն չէ:
Բադասյանի հետ խոսեցի քիչ առաջ: Վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Փոխարենը` ծանր է ուղեկցի վիճակը:
Երկուսն էլ երևանյան հիվանդանոցներից մեկում են»:
Գրական կեղծանվամբ հանդես եկող ֆեյսբուքյան օգատատեր Գեհենի Առաքելն էլ իր էջում գրառում է կատարել այն մակագրելով՝ «ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԳԲ-ի ՈՃՈՎ»: Ներկայացնելով Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը, նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 30-ի երեկոյան, իմ բարեկամ՝ Արցախի հերոս Վահան Բադասյանը և Ադելա Աբրամյանը, Վահան Բադասյանի ավտոմեքենայով Գանձասար-Ստեփանակերտ ճանապարհով գալուց ենթարկվում են ավտովթարի։ Արցախյան կլանի կողմից կազմակերպված ԿԳԲ-ի հին մեթոդը գործի դնելով։ Ավտովթարից մի կերպ կարողանում են ողջ դուրս գալ։ Ադելա Աբրամյանի կյանքին դեռ վտանգ սպառնում է. նրան ուղղաթիռով բերել են Երևան, իսկ Վահան Բադասյանը մի կերպ է շարժվում, ոտքի սալջարդվածքներով հիվանդանոցում է։ Բոլոր լրատվամիջոցների լրագրողներին՝ իմ բարեկամներին, իրավապաշտպան կառույցներին ու օրինապահ կառույցներին առաջարկում եմ այս հայտարարությունը ընդունել որպես ահազանգը ահաբեկության դեմ։ Հասարակական վերահսկողությունը և ուշադրության կենտրոնում պահել այս փաստը»,- գրել է օգտատերը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր