19:44 - Գնալով մեր ընդերքը ջրազրկվում է, որն էլ Հայաստանը դարձնելու է անապատ         17:30 - Պետք է ազատվենք ամերիկյան կախվածությունից,Այն մարդիկ, ովքեր ոգևորված են S-400-ների առքով...      17:11 - Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ    

03 մայիս 2019 16:27

Արցախի խնդրի լուծման շուրջ ժողովրդի մեջ կա կոնսենսուս, այն բացակայում է քաղաքական որոշ ուժերի և ժողովրդի միջև.

Արցախի խնդրի լուծման շուրջ ժողովրդի մեջ կա կոնսենսուս, այն բացակայում է քաղաքական որոշ ուժերի և ժողովրդի միջև.Արցախի հիմնահարց չկա, այն լուծված է, արցախահայությունը համայն հայության հետ տվել է արդեն լուծում, դա Արցախի Հանրապետությունն է, և մնում է, որ Հայաստանի Հանրապետությունն այդ լուծումը պահպանի և պաշտպանի․այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա տեղեկացրեց, որ նույն մոտեցումն ինքը վերջերս հայտնել է ՀՀ վարչապետին՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Կա հայության անվտանգության հարցը և ՀՀ-ի անելիքը պարզ է՝ պահպանել այն իրավիճակը, որ կա, և ինչպես վարչապետն ասաց, 2019-ը պետք է դառնա միջազգային հանրությանն Արցախի հիմնահարցի իրական պատկերը ներկայացնելը։ Ցավոք ՀՀ-ում էլ բոլորի համար պարզ չէ հարցի իրավական կողմը»,- ասաց նա: 

Ի պատասխան իր այս հարցապնդման՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հանրային  խորհուրդը պետք  է քննարկի և ներկայացնի իր մոտեցումը: «Ասել է, թե քանի որ այս հարցի շուրջ կոնսենսուս չկա, պետք է դարձնել քննարկման առարկա։ Հետո արդեն համալսարանում ասաց, որ պետք է կոնկրետացնել, որ ժողովուրդն իրեն ուղարկել է բանակցությունների, բայց չի տվել հարցի լուծման պարզ պատկերացումը»,-ասաց նա: 

Ըստ Ալավերդյանի՝ ժողովրդի մեջ Արցախի հարցում կոնսենսուս կա, որն արտահայտվել է տարբեր ձևերով՝ սկսած 1992-1994 թթ., հետո նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ: 

«Ես համոզված եմ, որ Արցախի հարցի լուծման վերաբերյալ ժողովրդի մեջ կա կոնսենսուս, չկա կոնսենսուս որոշ քաղաքական ուժերի և ժողովրդի միջև, և այս առումով, ես չեմ խուսափում, որ պետք է հարցը նորից քննարկենք և գանք ինչ-որ փաստաթղթի»,– ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս պահին ինքը չի տեսնում որևէ փաստաթուղթ, որը պետք է վարչապետը վերցնի և տանի բանակցությունների սեղանին դնի։

«Ես գտնում եմ, որ իշխանությունների վրա է մնում, ինչպես և եղել է նախկինում, կարևորագույն պատրաստակամությունը՝ ունենալ դիրքորոշում, նոր փաթեթ և ներկայացնել այն ինչպես տարբեր հարթակներում, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակներում։ Իսկ, թե որն է հերթականությունը, գործիքակազմը՝ թողնում եմ պետական մարմիններին»,-ասաց նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր