20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

03 մայիս 2019 17:37

Տեսանյութ. Ոչ ոք չի կարող ինձ ճնշել.Էն գլխից դատախազությունը կեղծում և ձևակերպում էր, որ «Իգլան» զենք ա

Տեսանյութ. Ոչ ոք չի կարող ինձ ճնշել.Էն գլխից դատախազությունը կեղծում և ձևակերպում էր, որ «Իգլան» զենք ա«Այն որ զինամթերքի մասնիկը ձևակերպում են զենք, դա արդեն էն գլխից կեղծում են: Մարդիկ, ովքեր մասնագիտորեն դա հասկանում են, կարող են նույնը պնդել: Ես շեշտում եմ, որ դա զինամթերքի մասնիկ է: Եվ հենց փոխվի, դա դառնա մասնիկ, արդեն չի կարող քրեական գործ հարուցվել»,- անդրադառնալով «Իգլա»-ի գործով իր դեմ հարուցված քրեական գործին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ դրա մեջ բացակայել են կարևոր մասնիկները, ինչը չի կարող զենք կոչվել: «Էն գլխից, դատախազության կողմից կեղծում և ձևակերպում են, որ դա զենք ա»,- շեշտեց Բաբայանը:
Հարցին՝ ԱԱԾ-ի կողմից ճնշումներ եղե՞լ են գործն իր վրա վերցնելու առումով, պատասխանեց, որ ոչ ոք չի կարող իրեն ճնշել:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր