12:21 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է         12:08 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները      12:06 - Երևանում քաշքշել են ոստիկաններին, կծել ու ճանկռել նրանց. Բերման է ենթարկվել 15 քաղաքացի    

04 մայիս 2019 17:17

Կան մարդիկ, որոնց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է.մանդատի կողքը մոմ չենք վառում

Կան մարդիկ, որոնց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է.մանդատի կողքը մոմ չենք վառումՊատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք:
Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, առաջնագիծ է բերվել ֆեյսբուքյան ավանգարդը, որոնց թիրախը Գագիկ Ծաուկյանն ու «Բարգավաճ Հայաստանն» է: Մերօրյա ավանգարդիստներին ասեմ, որ իրենք առանձնապես կրեատիվ չեն իրենց «հակաբարգավաճական» օրակարգով, որովետև իրենցից դեռ շատ առաջ, իրենց «պերվապրախոդեցները», նույն սկավառակը քանիցս պտտեցրել են:


Ուստի, միչուրինյան տարատեսակ պատվաստումների արդյունքում քաղաքական լանդշաֆտում հայտնված տարբեր գվարդիաների այսօր չեմ պատասխանելու: Վաղը` ևս: Մյուս օրը` առավել ևս:
Բայց, մի թեզի կողքով չկարողացա անտարբեր անցնել: Պարզվում է, քաղաքական նոր լանդշաֆտի որոշ շահառուներ, իրենց ֆեյքային ավանգարդով շրջանառում են թեզեր, որ ԲՀԿ խմբակցությունը հեսա-հեսա պառակտվելու է, և մեկ էլ` ինչ-որ «մանդատաթեմա» են պտտեցնում ֆեյսբուքյան առաջնագծում:
Ուրեմն այսպես` ինչքան էլ մեզ սիրեն կամ չսիրեն, մեկ բանում, վստահ եմ, որևէ մեկը չի կասկածում, որ ԲՀԿ խմբակցությունը պառակտել հնարավոր չի: Դե, ուղղակի հնարավոր չի և վերջ: Որովհետև մեր շարքերում «դեզերտիրներ» չկան:

Մանդատների մասով. ես, իհարկե, հասկանում եմ, որ կան ու միշտ էլ կլինեն մարդիկ, ում համար պատգամավորական մանդատը տվյալ մարդու ողջ բովանդակությունն է, որովհետև հենց մանդատը վրայից վերցնես` տակը տորիչելյան դատարկություն է:
Ես ու իմ ընկերները սրբազան սարսուռ չունենք պատգամավորական մանդատի հանդեպ և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում: Պատգամավորի մանդատը ընդամենը գործիք է` քեզ վստահության քվե տված ժողովրդի օրակարգը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն բերելու և լուծումներ գտնելու համար:
Այնպես որ, երբևէ ինչ որոշումներ էլ կայացնենք, այդ որոշումները լինելու են միասնական, լինելու է մեր բոլորի որոշումը:
Որովհետև մենք թիմ ենք ու այլ կերպ չէր էլ կարող լինել:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր