20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

07 մայիս 2019 16:23

Տեսանյութ.ՉճանաչԵցիք Արցախի անկախությունը, 2016-ին պատերազմ չեղա՞վ. ասում էին Թուրքիան հունից դուրս կգա, հայերին ի՞նչ է սպասվելու

Աշխարհով մեկ սփռված համայն հայության առաջատար քաղաքական ուժը ՀՅԴ–ն է, իր հստակ քաղաքական օրակարգով։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ժամանակ իր ելույթում նշել է Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Թովմասյանը։
«Ցեղասպանություն, Հայ դատ, փոխզիջումներ առանց տարածքների, մահ կամ ազատություն, որը մտած է յուրաքանչյուր արցախցու ենթագիտակցության մեջ։ Ի՞նչ է ՀՀ–ն ցանկացել է ճանաչել Արցախի անկախությունը, Արցախի ժողովուրդը դե՞մ է եղել։


Անդրադառնալով ֆորումի բանախոսների հնչեցրած մտքերին, որ 2016թ.–ի ապրիլյան պատերազմը լավ հնարավորություն էր, որ ճանաչեին Արցախի անկախությունը, նա ասաց, որ նման հնարավորություններ շատ են եղել։
«Այդպիսի հնարավորություններ եղել են եւ՛ առաջին նախագահի իշխանության տարիներին եւ՛ երկրորդ նախագահի եւ երրորդ նախագահի եւ՛ Հայաստանի վարչապետի։ Երբ վարչապետ ընտրվեց ասաց ես չեմ բանակցելու Արցախի փոխարեն։ Ինչո՞ւ ՀՀ ԱԺ–ում չքննարկվեց այդ հարցը, երբ որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդ հարցը բարձրացրեց ինչո՞ւ չհամախմբվեցիք»,– ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով Արցախի անկախացման ճանաչումն այն հարցն է, որ պետք է զբաղվեն ե՛ւ խորհրդարանական ե՛ւ արտախորհրդարանական ուժերը։
«Հայ–թուրքական արձանագրությունները 2 տարի պահվում են ՀՀ ԱԺ օրակարգում, Ինչո՞ւ այդ հարցը չքննարկվեց, դրական եզրակացությամբ մտներ խորհրդարան։ Դա մեր կարծիքով զսպաշապիկ կլիներ, մեսիջ կլիներ ուղարկված հարեւան Ադրբեջանին, որ պատերազմւ վերսկսելու դեպքում մնում է ընդամենը մեկ քվեարկություն՝ ճանաչել Արցախի անկախությունը»,– ասաց պատգամավորը։
Նա այս գործընթացը համարեց ուշացած այնքանով, որ նոր իշխանությանն են թողել։ Անդրադառնալով Մինսկի խմբին նշեց, որ 1997թ.–ին Մինսկի խմբի համանախագահող երկրները հայտարարեցին, որ Արցախը կմասնակցի բանակցային գործընթացներին։
«Այսօր ասում են, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին ճիշտ չէ։ Եթե Ադրբեջանը դեմ է մեր մասնակցությանը, ապա նա հարցը ցանկանում է լուծել ռազմական ճանապարհով։ Ադրբեջանի օրակարգում ռազմական սցենարով հարցի լուծումը միշտ հրատապ է եղել»,– ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով 1994թ.–ի մայիսի 14–ից հետո Ադրբեջանը շահել է այնքանով, որ սպառազինվել է։
«Նա պատրաստվել է հաջորդ պատերազմին։ Երբ որ զարուհի Փոստանջյանին ասում են, եթեճանաչենք Արցախի անկախությունը պատերազմ կսկսվի, չճանաչեցի՛ք Արցախի անկախությունը, 2016թ.–ին պատերազմը չի՞ սկսվել։
Ավարտելով խոսքը նա եւս մեկ անգամ կոչ արեց, որ ՀՀ–ի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը սկսեն զբաղվել Արցախի անկախության հարցով։
«Եթե այս քաղաքական հարմար պահն է, մտցրեք օրակարգ, սա շատ լավ զսպաշապիկ կլինի։ Երբ որ ՀՅԴ–ի ջանքերով Հայոց ցեղասպանությունը աշխարհի մի քանի տասնյակ պետություններ ճանաչեցին, ասում էին Թուրքիան հունից դուրս կգա, հայերին ի՞նչ է սպասվելու, ընդհակառակը Թուրքիայի համար դա մի զսպաշապիկ էր։ Այսօր խորհրդարանական դիվանագիտությունը լրիվ ազատ է, ինչո՞ւ չեք զբաղվում Արցախի անկախության ճանաչման հարցով»,– եզրափակեց Թովմասյանը։
Նրա խոսքով կարող են դա անել թեկուզ խորհրդարանների մակարդակով՝ կարգավորման գոծընթացով զբաղվի գործադիրը, ճանաչման գործընթացով խորհրդարանը։





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր