20:21 - ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ         18:25 - «Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ». ԵՊՀ ռեկտորը՝ հրաժարականի պատճառների մասին      18:00 - Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, ՀՔԾ և Գլխավոր դատախազություն .Դատավորը խախտել է...    

08 մայիս 2019 11:27

Ալիևը ոչ միայն կրկնօրինակում է Փաշինյանին.որոշել է մի լավ PR-վել և շարունակում է Հեյդարչիկ-Ռեմբո շոուն միամիտների համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինայնի որդու բանակ զորակոչվելուց և Արցախ ծառայության մեկնելուց հետո Ադրբեջանի մազութոտված բռնակալը՝ Իլհամ Ալիևը, սեփական հասարակությանը համոզելու համար,որ նրա որդին ևս սովորական մահկանացու է, բանակ է ուղարկել և մերթընդմերթ նախագահականի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներով մմկացող հասարակությանը տեղյակ է պահում, թե Հեյդարչիկն ինչպես է ծառայում...Պարզվում է, «զինվոր» Հեյդար Ալիևն այսօր այցելել է հարազատ պապիկի՝ Հեյդար Ալիևի շիրիմին,որն,ըստ պաշտոնական տվյալների, իբրև թե, ծնվել է 1923 թ-ի մայիսի 10-ին...
Այս ամենին չէի անդրադառնա, եթե որևէ մի բանիմաց ազերի-թուրք հավատար, որ Հեյդարչիկը իրոք ծառայում է բանակում... Բաքվում շատ լավ գիտեն,որ Իլհամ բաբայի միակ որդին,ինչպես նաև ավագ դուստրը՝ Լեյլան տառապում են հոգեկան հիվանդությամբ... Իսկ 2-3 տարի առաջ Հեյդարչիկի վիճակն այնքան օրհասական էր,որ վերջինս բուժում էր ստացել Իսրայելում,որի վերաբերյալ տեղեկատվությունը տարածվել էր Իսրայելի կառավարության անդամներից մեկի թեթև ձեռամբ և հրապարակվել էր իսրայելական մամուլում... Իսկ Լեյլայի խելագարություններին ծանոթ են բոլորը.տիկին «да-да-да-да»-ի ռուսաստանյան РТР հեռուստաալիքին տված հարցազրույցը ժամանակին բուռն քննարկումների և ծաղրանքի առիթ դարձավ...
Իլհամ բաբան որդուն իբրև թե բանակ ուղարկելով ոչ միայն կրկնօրինակում է Փաշինյանին, այլև փորձում է բոլորին համոզել, որ Հեյդարչիկն առողջ է և նույնիսկ ծառայում է Պետական Անվտանգության Ծառայության շարքերում...
Ինչպես երևում է՝ Իլհամ բաբան որոշել է մի լավ PR-վել և շարունակում է Հեյդարչիկ-Ռեմբո շոուն միամիտների համար...
Հ.Գ.Ի դեպ,մոռանալով, որ Հեյդարչիկը ծառայում է բանակում և օրերը պետք է անցկացնի զորամասում,ապշերոնյան սուլթանի ընտանիքի անդամները, վերջինիս հետ հաճախակի լուսանկարներ են տեղադրում իրենց սոցցացների էջերում՝ հարց առաջացնելով օգտատերերի մոտ, թե իրականում Հեյդարչիկը ծառայում է բանակում, թե՝ ոչ...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր