21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

08 մայիս 2019 15:45

Առանց արգանդի ծնված կինը արգանդի փոխպատվաստման եզակի վիրահատության շնորհիվ հղիացել է

27-ամյա ամերիկուհի Քայլա Էդվարդսը հղի է շնորհիվ արգանդի փոխպատվաստման եզակի վիրահատության։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Քայլան տառապում է Մայեր-Ռոկիտանսկի-Կուստեր-Հաուզերի (ՄՌԿՀ) ախտանիշով, այսինքն՝ զարգացման բնածին արատով, որը հանգեցրել է արգանդի բացակայության։ Ախտորոշումն արվել է այն ժամանակ, երբ նա 16 տարեկան էր, բայց կինը հույսը չէր կորցրել, որ երբեւէ կմայրանա։
Լույսը թունելի վերջում երեւաց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Բեյլորի համալսարանի բժշկական կենտրոնը հետազոտություններ է իրականացնում արգանդի փոխպատվաստման ոլորտում։ Քայլան համաձայնեց մասնակցել փորձարարական բուժմանը, բայց իրավիճակը բարդացավ համապատասխան դոնոր փնտրելիս։
Միայն մեկ տարի հետո՝ 2017-ին, նրան կարողացան վիրահատել, իսկ երեք ամիս հետո տեղադրեցին առաջին սաղմը։ Ցավոք, կնոջ մոտ վիժում եղավ։ Անհաջողությունները հետապնդեցին նրան եւս երկու անգամ, եւ բժիշկները տեղեկացրին, որ չորրորդ տեղադրումը վերջինն է լինելու։ Այս անգամ հաջողությունը ժպտաց կնոջը. այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ սաղմը «կպել» է։

Աղջիկը լույս աշխարհ է գալու հոկտեմբերին, եւ Քայլան ամուսնու հետ ապագայի երջանիկ պլաններ է գծում։ «Դա երազի է նման։ Մենք երազում ենք աղջկա մասին, պատկերացնում, թե ինչ տեսք է ունենալու»,- ասում է կինը։ Քայլան հույս ունի, որ իր պատմությունը կոգեւորի մյուս կանանց, որոնք, ինչպես եւ ինքը, ՄՌԿՀ-ի կամ այլ հիվանդության պատճառով երեխա ունենալ չեն կարող։ «Անպտղությունը արգելված թեմա է, որի մասին շատ կանայք չեն սիրում խոսել»,- խոստովանում է Քայլան։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր