21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

08 մայիս 2019 16:53

Մի խումբ կապտած կենդանիներ, գիշերը ողբ են կապել Ցուկերբերգի լուսամուտների տակ. արգելափակվել է Բարսեղյանի ֆեյսբուքի էջը

Ֆեյսբուքն արգելափակել է Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի էջը: Այս մասին Բարսեղյանը գրառում է արել ֆեյսբուքյան այսօր բացած մեկ այլ էջով:
«Սիրելի ֆեյսահայություն, ինչպես եւ սպասվում էր, ուխտադրուժ կերպով մի խումբ կապտած կենդանիներ, գիշերը ողբ են կապել Ցուկերբերգի լուսամուտների տակ, թե մթոմ ես իրենց պապաներին սատկացրել եմ։ Սակայն ես դեռ ոչ մեկին չեմ սատկացրել, ուղղակի մի թեթեւ տրորել եմ կճղակները եւ խարտել եմ կոտոշները, որպեսզի իրար չվնասեն։

Բուն էջս ժամանակավոր արգելափակել են։ Մինչեւ բացելը յոլա կգնանք այս էջով։ Միացեք եւ ընկերացեք եւ տարածեք այս հայտարարությունը, խնդրում եմ։ Ընկերների տեղերը, ինչպես գիտեք, սահմանափակ են»,- գրել է Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ ֆեյսբուքն արգելափակել էր քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի էջը: Սաֆարյանը նշել էր, որ էջի արգելափակումը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը որպես ընդդիմություն դիրքավորված ուժերի հետ: Սաֆարյանը նշել էր, որ նմանատիպ հարձակում իր էջի վրա էլի է եղել, բայց այս անգամ ամեն ինչ շատ արագ է եղել՝ հաշված րոպեների ընթացքում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր