22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

08 օգոս 2016 15:55

Հանձնարարվել է ավարտել Սարի թաղի և Խորենացի փողոցի բնակիչների վնասների փոխհատուցումը

Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախորդ շաբաթ արդեն իսկ գույքագրվել են Սարի թաղում եւ Խորենացի փողոցում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով բնակիչների կրած գույքային վնասները եւ համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ գործընթացը խիստ ուշադրության կենտրոնում պահել եւ սեղմ ժամկետում ավարտին հասցնել բնակիչների կրած վնասների վերականգնման գործընթացը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր