13:37 - Ինչպես օգտագործել թայմ-աութը.Գործող իշխանությունն ունի ընդամենը եւս 1-2 նման պոռթկման ռեսուրս         13:36 - «Համադասարանցիներ»սոց.կայքի օգտատերը շանտաժի միջոցով անչափահաս աղջկան հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ      13:35 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան    

10 մայիս 2019 13:12

Հովտային գոտում, այդ թվում և Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը

Մայիսի 15-ից հանրապետության հովտային գոտում, այդ թվում և Երևանում կունենանք այս տարվա առաջին +30 աստիճանը: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: 

Նշենք, որ Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Հանրապետության տարածքում` մայիսի 10-ին շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավային` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մայիսի 10-12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր