21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

10 մայիս 2019 16:23

Տեսանյութ.Դորենկոյի՝ մոտոցիկլետով կողաշրջվելու պահը ցուցադրող տեսանյութը. հայտնի լրագրողը քննադատել էր Փաշինյանին

Կադրերում երևում է՝ ինչպես է մոտոցիկլետը վթարային ազդանշանը միացրած ընթանում, ինչից հետո դրա ընթացքը դանդաղում է, այն հատում է հանդիպակաց գոտին և շրջվում մեքենաների հոսքի առաջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Դորենկոն մահացել է մայիսի 9-ին՝ Մոսկվայում: Ինչպես հայտնել է աղբյուրը, լրագրողի ինքնազգացողությունը վատացել է: Նա ընկել է մոտոցիկլետից, ականատեսները շտապօգնություն են կանչել, սակայն փրկել նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել:

Նշվում է, որ նա մահացել է սրտի կանգի պատճառով:
 
 360tv-ի թելեգրամյան ալիքում հայտնված տեսանյութը կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ:
 
 Սերգեյ Դորենկոն 2018 թվականի ոչ մեկ անգամ է խոսել Հայաստանում պլանավորված ԼԳԲՏ ֆորումի և այդ հարցի վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշման մասին: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
Լրագրողը նաև քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքների մասին վերջինիս հայտարարության համար՝ օգտագործելով նաև վիրավորական բառերը:


Այն ժամանակ բանը հասել է նրան, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանը հայտարարեց, թե լրագրողը վիրավորել է Հայաստանի ղեկավարին և հենց Հայաստանի ժողովրդին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր